Նոր բիզնես վարկ Յունիբանկից՝  սկսած 5% տարեկան տոկոսադրույքից  

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Յունիբանկը ներկայացնում է փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված նոր վարկ,  որը տրամադրվում է եվրոյով՝  5% և 6% տարեկան տոկոսադրույքներով։ Վարկը ժամկետը կազմում է մինչև 5 տարի, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Վարկի առաջին 12 ամիսներին տոկոսադրույքը կազմում է ընդամենը 5%, իսկ 13-60-րդ ամիսներին՝ 6% տարեկան: Վարկը կարող է տրվել ինչպես կարճաժամկետ՝ 1 տարով, այնպես էլ երկարաժամկետ՝ մինչև 5 տարի ժամկետով։

Վարկը նախատեսված է բիզնեսի արդյունավետությունը զարգացնելու և բարձրացնելու, ինչպես նաև այլ բանկերում ունեցած վարկերի վերաֆինանսավորման համար:

Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները կարող են վարկը ձևակերպել Յունիբանկի 55 մասնաճյուղերից մեկում: Վարկառուին ներկայացվող պահանջները նվազագույնն են. բիզնեսի առնվազն 12 ամսվա գործունեություն և բացասական վարկային պատմության բացակայություն:

Վարկի ևս մեկ կարևոր առավելությունը, բացի ցածր տոկոսադրույքից, մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետ տրամադրելու հնարավորությունն է, որի ընթացքում վարկառուն վճարում է միայն տոկոսագումարը։

 «Կապիտալ ներդրումների, շրջանառու միջոցների համալրման և ընթացիկ ծախսերի համար փոքր և միջին բիզնեսին անհրաժեշտ են երկարաժամկետ մատչելի ռեսուրսներ։ Մեր վարկային ծրագրերը ձեռներեցներին հնարավորություն են տալիս լուծել այդ խնդիրներն առանց ավելորդ քաշքշուկի՝ արագ որոշում կայացնելով և հնարավորինս ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում տրամադրելով»,- ասում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img