Երազանքները հնարավոր է իրականացնել նաև փոքրիկ գյուղում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./ԱՌԿԱ/. Աղջիկ, որ երազում է և իրականացնում երազանքներ։ Արդեն 13 տարի մասնագիտությամբ թուրքագետ Արմինե Աղաջանյանը Եղեգնաձորում՝ իր հիմնած «Մոշ» ստուդիայում, ստեղծում է ձեռագործ աշխատանքներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Երևանում սովորելուց հետո Արմինե Աղաջանյանը մանկության երազանքի հետքերով վերադարձել է հայրենի քաղաք. փոքր քայլերով, դժվարությունները հաղթահարելով ու ինքնակրթվելով՝ ստեղծել է «Մոշ» ստուդիան, որտեղ իրականացվում են նաև վարպետության դասեր, սովորեցնում են ասեղնագործություն, տիկնիկագործություն ու կարուձև, ձեռագործ հմտություններ փոխանցում։

«Մոշ» ստուդիայում ստեղծվում են հավաքածուներ, որոնք աշխարհին ներկայացնում են Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը։ Հավաքածուներից մեկը կրում է միջնադարի հայ վարպետ Մոմիկի անունը։

Արմինե Աղաջանյանը, երբ սկսում էր բիզնեսը, միայն կիսախարխուլ շենք կար, որը քայլ առ քայլ ոտքի կանգնեցրեց, տեխնիկապես վերազինեց ու դարձրեց Եղեգնաձորի կարևոր մշակութային կենտրոններից մեկը։

«Եթե ունես ցանկություն ու երազանք, էական չէ՝ կին ես, թե տղամարդ, պետք է հավատարիմ լինես երազանքիդ ու ի կատար ածես բոլոր նպատակներդ։ Լինելով կին և ծավալելով բիզնես փոքր քաղաքում՝ հանդիպել եմ դժվարությունների ու հասկացել, որ ամեն երազանք հնարավոր է իրականացնել նույնիսկ փոքրիկ գյուղում։ Մեր բիզնեսի նպատակներից մեկն էլ եղել է հայկական մշակույթի տարածումը՝ հիմքում վերցնելով խաչքարերի զարդանախշերը։ Այս տարիների ընթացքում ունեցել ենք հաջողված գործընկերության բազմաթիվ օրինակներ, որոնցից է Ակբա բանկի հետ համագործակցությունը, որի շնորհիվ էլ փորձում ենք զարգացնել մեր բիզնեսը»,- նշում է «Մոշ» ստուդիայի հիմնադիր Արմինե Աղաջանյանը։

Արմինե Աղաջանյանի մեծ երազանքը «Մոշի» սրահներ ունենալն է Եվրոպայում, իսկ առաջիկայում ցանկանում է նման կենտրոններ բացել նաև Գյումրիում ու Երևանում՝ հնարավորություն տալով ավելի շատ կանանց աշխատել ու ինքնադրսևորվել։

«Ոգեշնչված կին գործարարներով» միջոցառման մասին կարող եք տեղեկանալ այս հղմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img