Կտեղաբաշխվեն 5 մլն ԱՄՆ դոլար և 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխում է 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ  դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 5% և 11.50% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը 36 ամիս է, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ  ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և Ակբա բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտեր։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img