ԱՐՄԲՐՈԿԸ  դարձել է Ակբա բանկի բաժնետոմսերի շուկա ստեղծող

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./ԱՌԿԱ/. 2023 թվականի մարտի 1-ից ԱՐՄԲՐՈԿ ներդրումային ընկերությունն իրականացնելու է Ակբա բանկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) շրջանառվող բաժնետոմսերի շուկա ստեղծողի գործառույթները, Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Ակբա բանկի՝ 55 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով հասարակ անվանական բաժնետոմսերն ընդգրկված են AMX-ի «Ա» լավագույն ցուցակում և ներկայում ամենաակտիվ շրջանառվող արժեթղթերից են։ Միայն վերջին ամսվա ընթացքում Ակբա բանկի բաժնետոմսերով կատարված գործարքների ծավալը կազմել է շուրջ 42 մլն ՀՀ դրամ: 

Շուկա ստեղծողի կարգավիճակում ԱՐՄԲՐՈԿՆ իրականացնելու է բորսայում բաժնետոմսերի գնման և վաճառքի անընդհատ գնանշումներ՝ ապահովելով Ակբա բանկի բաժնետոմսերի բացարձակ իրացվելիությունը երկրորդային շուկայում:

Ըստ Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի՝ բորսայում  ԱՐՄԲՐՈԿ ընկերության ներգրավումը՝ որպես Ակբա բանկի բաժնետոմսերի շուկա ստեղծող, ևս մեկ քայլ է բանկի առկա և ապագա բաժնետերերի համար արժեթղթերի գնման և վաճառքի շահավետ պայմանների ստեղծման ուղղությամբ:  Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրենի խոսքով այն կնպաստի շուկայում բանկի բաժնետոմսերի շրջանառության ծավալների հետագա ավելացմանը և բանկի արժեթղթերի նկատմամբ վստահության ամրապնդմանը:   ԱՐՄԲՐՈԿԻ գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը ևս շեշտեց բորսայում շուկա ստեղծողի առկայության կարևորությունը՝ արժեթղթի շրջանառության ցուցանիշների և գնագոյացման գործընթացի տեսանկյունից: Նա նշեց, որ, իբրև Հայաստանում ֆոնդային բորսայի հիմնադիր անդամ, ԱՐՄԲՐՈԿՆ ունի լայն փորձ՝ մասնավորապես շուկա ստեղծողի գործառույթների կազմակերպման բնագավառում: Ըստ Կայֆաջյանի, ԱՐՄԲՐՈԿՆ ուրախ է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ Ակբա բանկի հետ համագործակցելու այս համապարփակ նախաձեռնության շրջանակում և պատրաստ է ինչպես բանկին, այնպես էլ նրա բաժնետերերին մատուցել ամենաբարձր որակի ծառայությունները:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img