ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Հայփոստի փոստային բաժանմունքներումընթացիկ հաշիվը, քարտը կամ ավանդը համալրելու համար հաճախորդը պետք է նշի միայն քարտային, բանկային հաշվեհամար կամ ավանդային պայմանագրի կոդ, իսկ վարկ վճարելու համար՝ վարկի կոդ: Բոլոր բանկային գործառնությունները կատարվում են ակնթարթորեն՝ համաձայն աշխատանքային գրաֆիկի: Փոխանցման գումարը կազմում է 1000 ՀՀ դրամից մինչև 400 հազ. ՀՀ դրամ:

«Բանկի համար առաջնահերթ է ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների և ծառայությունների հասանելիությունը և օգտագործման պարզությունը: Այդ նպատակով մենք մշտապես բարելավում ենք մեր հեռահար ծառայությունների և մասնաճյուղերում ֆիզիկապես սպասարկվելու հնարավորությունները: Փոստային կապի ազգային օպերատորի հետ մեր համագործակցությունը բնակչությանը հնարավորություն կտա ընտրել բանկի հետ համագործակցելու ամենահարմար ձևաչափերը: Ծառայությունը հատկապես օգտակար կլինի նոսր բնակեցված տարածքների հաճախորդների համար, որտեղ չկան բանկի մասնաճյուղեր կամ ցանցին միանալու հնարավորություն՝ օնլայն բանկից օգտվելու համար» ,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

Նոր ծառայության մասին ավելին կարող եք իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ բանկի կոնտակտային կենտրոնում՝ 8787 հեռախոսահամարով, ինչպես նաև Հայփոստի պաշտոնական կայքում կամ զանգահարելով 010514514 հեռախոսահամարով։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img