Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10.5% և 3.75% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, հաղորդում է Կոնվերսի Բանկի մամուլի ծառայությունը:

Առաջիկայում պարտատոմսերը կցուցակվեն AMX-Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո դրանք կսկսեն շրջանառվել երկրորդային շուկայում:

Անդրադառնալով պարտատոմսերի շուկայում գործունեությանը՝ Կոնվերս Բանկում նշել են, որ ներկայում բորսայում շրջանառվում է Բանկի՝ 5 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմս: Իսկ 2008թ-ից ի վեր Բանկը թողարկել է երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո պարտատոմս՝ ընդհանուր 41.6 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով:

Պարտատոմսերը ոչ միայն հավասարեցված են ավանդին և ապահովագրված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, այլև պարտատոմսերից ստացվող եկամուտները չեն հարկվում և համարվում են խնայողությունների դիվերսիֆիկացման լավագույն եղանակներից մեկը,-նշել են Բանկում և հավելել, որ առաջիկայում ևս Կոնվերս Բանկը հանդես կգա նոր թողարկումներով՝ պահպանելով իր տեղը ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրին եւ Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img