Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը, սահմանված ժամկետից շուտ ավարտելով պարտատոմսերի տեղաբաշխումը, ցուցակել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմս: Այս անգամ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծամասամբ կազմակերպվել է Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցով, ինչը հաճախորդների համար պարտատոմսերի ձեռքբերման առավել ժամանակակից, հարմարավետ և արագ տարբերակ է, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Այս ցուցակումից հետո Բանկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվող պարտատոմսերի ծավալը կազմում է 8 մլրդ ՀՀ դրամ և 30 մլն ԱՄՆ դոլար: Կոնվերս Բանկը համագործակցում է մի քանի շուկա ստեղծողի հետ՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և գնագոյացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև շուկային խորություն հաղորդելու նպատակով:Բանկը մշտապես կարևորել է պարտատոմսերի հասանելիությունը մեծ թվով ներդրողների համար:

Այդ ուղղությամբ գործադրված ջանքերի շնորհիվ տվյալ թողարկման պարտատոմսերը ձեռք են բերվել ավելի քան 400 ֆիզիկական անձ ներդրողների կողմից:«Վերջին տարիներին, հատկապես բանկերի կողմից կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծավալները Հայաստանում զգալիորեն ավելացել են: Խիստ մրցակցության պայմաններում Կոնվերս Բանկի պարտատոմսերի՝ սահմանված ժամկետից շուտ ամբողջ ծավալով տեղաբաշխումը վկայում է Բանկի կայունության ու հուսալիության, նրա նկատմամբ հաճախորդների վստահության բարձր մակարդակի մասին:»,-ասել է Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

2017թ-ից ի վեր Բանկը թողարկել է երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո պարտատոմսեր՝ ընդհանուր 41.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով:

«Բանկը պարտատոմսերի շուկայում իր առաջատար դիրքը նվաճեց բավականին կարճ ժամանակահատվածում՝ թիմային աշխատանքի ու հետաքրքիր, մրցունակ առաջարկների շնորհիվ: Ներկայումս ցուցակված պարտատոմսերի ծավալով Բանկը չորրորդն է՝ շուկայում ակտիվ 13 բանկերից: Այսուհետ ևս կշարունակենք հաճախորդներին նոր ներդրումային պրոդուկտներ առաջարկելու միջոցով ակտիվ մասնակցություն ունենալ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում՝ պահպանելով Հայաստանում Կոնվերս Բանկի առաջատար դիրքերը»,-եզրափակել է նա:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img