Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ,29 մարտի./ԱՌԿԱ/. Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» անշարժ գույքի և շինարարության խոշորագույն միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվելու է 2023 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Ցուցահանդեսը կգործի ժամը 12:00-20:00-ն, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Բանկի տաղավարում կներկայացվեն և մանրածախ, և բիզնես գործիքները: Կառուցապատողների հետ համատեղ հիփոթեքային վարկավորման ծրագրերը բանկին հնարավորություն են տալիս հաճախորդներին առաջարկել բնակարան գնելու ամենահարմար պայմանները՝ բացառիկ նախագծերի շրջանակներում: Առաջնային շուկայում բնակարանների ձեռքբերման համար Յունիբանկը տրամադրում է դրամային հիփոթեքային վարկեր՝ 10,9% տարեկան տոկոսադրույքով և 10% կանխավճարով, որը շուկայի լավագույն առաջարկներից է։

Բանկի մասնագետները մանրակրկիտ ձևով կներկայացնեն նաև շինարարության և անշարժ գույքի ոլորտի ձեռնարկությունների վարկավորման հնարավորություններն ու առավելությունները։ Յունիբանկում բիզնես վարկը տրամադրվում է սկսած 5% տարեկան տոկոսադրույքով եվրոյով՝ մինչև 5 տարի ժամկետով: Վարկի կարևոր առավելությունն է 12-ամսյա արտոնյալ ժամկետի հնարավորությունը, որի ընթացքում վարկառուն վճարում է միայն տոկոսագումարը։ Վարկը տրամադրվում է նաև այլ բանկերում գործող վարկերի վերաֆինանսավորման նպատակով:

TOON EXPO 2023-ին կմասնակցեն ավելի քան 80 կազմակերպություններ, այդ թվում՝ շինարարության և վերականգնվող էներգիայի ոլորտներում գործող ընկերություններ, անշարժ գույքի գործակալություններ, բանկեր, օդափոխության և ջեռուցման համակարգերի մատակարարներ, մասնագիտացված խանութներ։ Ցուցահանդեսին զուգահեռ՝ կանցկացվեն թեմատիկ սեմինարներ, մրցանակային խաղարկություններ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img