ԱրարատԲանկը կաջակցի սոցիալապես անապահով ընտանիքների 100 երեխայի 

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 6-ին երևանյան «Լոֆթ» կենտրոնում մեկնարկել է «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագիրը, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

«Նվիրիր կարդալու րոպեներ» նախագծի իրագործումը «Լոֆթ» ՀԿ-ն սկսելու է Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ ներկայում անապահով ընտանիքներում հաշվառված է 5634 աշակերտ։

Նախագծի իրագործման առաջին փուլում կներգրավվի Վանաձորում ապրող անապահով ընտանիքներից 1000 աշակերտ, որից 100-ի ֆինանսավորումը կստանձնի ԱրարատԲանկը։ Դպրոցահասակ երեխաները կստանան դեպոզիտային նվեր-քարտեր՝ Վանաձորի «Լոֆթ» կենտրոն այցելելու և հարմարավետ միջավայրում գիրք ընթերցելու, հասակակիցների հետ մեկ տարածքում շփվելու, տարաբնույթ իրադարձությունների մասնակցելու և կենտրոնի հնարավորություններից օգտվելու համար։

«Մեզ համար խիստ կարևոր էր մասնավոր կառույցների աջակցությունը և նրանց նվիրատվությունները, որի շնորհիվ յուրաքանչյուր երեխա կարողանալու է տարեկան կտրվածքով հաճախել կենտրոն և օգտվել կենտրոնի բոլոր հարմարություններից, կրթական և մշակութային իրադարձություններից: Այս համատեքստում ԱրարատԲանկը մեր լավագույն գործընկերն է, որ միանգամից մտնելով ամբողջ ծրագրի տրամաբանության և մեր ապրումների մեջ՝ համաձայնեց աջակցել մեծ քանակով՝ 100 երեխայի։ Ի դեպ, ԱրարատԲանկը մեր խոշոր դոնորներից է», – նշել է «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն, նախագահ Արևիկ Համբարձումյանը։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանն էլ ասել է, որ  յուրաքանչյուր երեխա, անկախ սոցիալական կարգավիճակից, պետք է ունենա կրթվելու և զարգանալու հնարավորություն.
«Ուրախ ենք, որ «Նվիրիր կարդալու րոպեներ» սոցիալ-կրթական ծրագրին մեր մասնակցությամբ նպաստում ենք ծրագրի ապակենտրոնացմանը և հնարավորություն ենք ստեղծում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին մուտք գործել Վանաձորում տեղակայված նորարարական, տեխնիկապես և ծրագրային հագեցած «Լոֆթ» տարածք»:

Նշվում է, որ փոխըմբռնման եռակողմ հուշագիրը ստորագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԱՍՀ նախարարության եւ «Լոֆթ» կենտրոնի միջև։ Միջոցառմանը ներկա էին ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերած նվիրատու այլ ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img