Wed, 4 March
-1.9 C
Yerevan
USD: 376.99 RUB: 4.86 EUR: 436.97 GEL: 139.80 GBP: 500.79

Սպիտակում հիմնվել է բնական բուսական յուղերի արտադրություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. «Սպիտակ մանուշակ» փոքրիկ սոցիալական ձեռնարկատիրությունը Սպիտակ քաղաքում ստեղծում է բնական բուսական յուղեր: Արտադրությունում ստացել են 12  բույսերի էքստրակցիաներ՝ եղինջ, երիցուկ, վարդ, ռեհան, անգամ յասաման ու խատուտիկ, բայց որոշել են որպես հիմնական արտադրանք ունենալ լորենու, չիչխանի և մասուրի կորիզայուղերը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

«Սպիտակ մանուշակը» ստեղծվել է Սպիտակում գործող իրավապաշտպան  հասարակական կազմակերպության կողմից, որը զբաղվում է կանանց և երեխաների  իրավունքների պաշտպանությամբ: Արտադրության աշխատակիցները կանայք են, ովքեր իրավապաշտպան կազմակերպության շահառուներն են:

«Սպիտակ մանուշակը» դարձել է աշխատատեղ ու կայուն եկամտի աղբյուր. առաջիկայում ցանկանում են ընդլայնել գործունեությունը և աշխատելու հնարավորություն ստեղծել Լոռու մարզի 50-ից ավելի կանանց համար:

«Սպիտակ մանուշակն» Ակբա Ֆեդերացիայի կրթական ծրագրի շահառուներից է, որի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Impact Hub-ի էկոհամակարգի անդամ: Ծրագրի շնորհիվ սոցիալական ձեռնարկատիրությունը դասընթացներ է անցել ու խորհրդատվություններ ստացել տարբեր ոլորտների մենթորներից:

Ապագայում ապրանքատեսականին կընդլայնեն. շուկայում որպես բուսական յուղ արտադրող դիրքավորվելուց հետո կստեղծեն եթերայուղեր՝ կոսմետիկ նպատակներով:

«Ինչո՞ւ «մանուշակ»։ Փոքր լինելով մանուշակի բույրն ինչքա՜ն է տարածվում, իսկ փոքր սոցիալական ձեռնարկատիրություն լինելով՝ ունենալու ենք մեծ ազդեցություն։ Մեր նպատակն է կանանց աշխատանքով ապահովել, տնտեսապես հզորացնենք, լուծենք նրանց հացի խնդիրն ու ուզում ենք մեր քաղաքը հայտնի դառնա։ Երբ ասում են Սպիտակ, բոլորը հիշում են երկրաշարժը: Ուզում ենք գույն հաղորդել։ Որոշել ենք զբաղվել այն բույսերով, որոնք գիտության մեջ հայտնի են ու իրենց մասին գրականության մեջ շատ ինֆորմացիա կա»,- նշում է «Սպիտակ մանուշակ» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր Աշխեն Բաբայանը։

Այժմ յուղերը վաճառվում են ցուցահանդեսների ժամանակ, շուտով արտադրանքները  վաճառքի կլինեն նաև  դեղատներում և գեղեցկության կենտրոններում:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Մանրամասն՝ տեսանյութում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 5.41 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան են փոխվել

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ աճել է 0.11 կետով՝ հասնելով 376.99 դրամի

Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն 

Յունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ և ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները շարունակել են նվազել. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ նվազել է 0.12 կետով՝ կազմելով 376.88 դրամ

Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային...

Գումար են կորզում. ԿԲ-ն հայտնել է իր անունից կատարված զեղծարարության դեպքերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել իր անունից վերջերս կատարված զեղծարարությունների վերաբերյալ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img