C-pos. նոր խոսք վճարումների ընդունման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն, արձագանքելով բանկային համակարգում ժամանակակից միտումներին:, կորպորատիվ հաճախորդների համար ներդրել է անկանխիկ վճարումների ընդունման նոր թվային գործիք՝ C-pos, որի օգտագործմամբ զգալիորեն կհեշտանա վճարումների ստացման գործընթացը, կկրճատվեն ծախսերը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

C-pos-ը նոր խոսք է ծառայությունների և սպասարկման ոլորտում

C-pos-ը նորարարարկան լուծում է. հավելված, որի շնորհիվ հնարավոր է սմարթֆոնն օգտագործել որպես POS տերմինալ և ցանկացած պահի ու վայրում ընդունել անկանխիկ վճարումներ սպասարկման և ծառայությունների ոլորտի ընկերություններում՝ մթերային կամ բանջարեղենի խանութում, սրճարանում կամ հաճախորդին առաքանին փոխանցելիս…

Այն հարմար է մեծ, միջին ու փոքր բիզինեսի համար՝ մատչելի է ու օգտագործման տեսանկյունից հարմարավետ: Որպես տերմինալ ծառայող հեռախոսը միշտ ձեզ հետ է. վճարումներ կարոող եք ստանալ ցանկացած պահի ու վայրում: Հավելվածը ներբեռնելուց հետո POS տերմինալ կամ անկանխիկ վճարումների ընդունման համար որևէ այլ սարքեր գնելու, սպասարկման համար հավելյալ ծախսեր կատարելու անհրաժեշտություն չի լինի:

C-pos-ը հնարավորություններով չի զիջում սովորական ՊՈՍ տերմինալներին

Բջջային հավելվածը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Հավելվածով հնարավոր է.

– Հեշտությամբ ընդունել վճարումներ

– Վերադարձնել գումարը

– Ուղարկել վճարման անդորրագրերը էլեկտրոնային փոստով կամ sms-ով

– Դիտել վճարումների պատմությունը

Հնարավոր է ընդունել.

– Անհպում վճարումներ Apple Pay, Google Pay, Samsung Pay և այլ դրամապանակներից

– NFC անհպում տեխնոլոգիայով աշխատող  բանկային քարտերից

– Կարելի է օգտագործել ինչպես դեբետային, այնպես էլ կրեդիտային «ArCa», «MasterCard», «Visa» և «Mir» քարտատեսակներից

C-pos-ով վճարումներն անվտանգ են

C-pos-ով անկանխիկ գործարքները երաշխավորված են միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգերով:

Բանկի հաճախորդ չլինելը C-pos-ից հրաժարվելու առիթ չէ

Հավելվածից կարող են օգտվել ոչ միայն Բանկի՝ իրավաբանական անձ հաճախորդները, այլև տնտեսվարողները, որոնք կբացեն բանկային հաշիվ Կոնվերս Բանկում, կկնքեն վճարումների սպասարկման պայմանագիր, կներբեռնեն ու կակտիվացնեն հավելվածը:

Մանրամասները՝ 010-511-211, conversebank.am: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img