ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով  «Պրոգրես» ավանդի տոկոսադրույքը 1 տոկոսային կետով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%՝  միջոցները 12 ամսով ներդնելու դեպքում: Այսօր ավանդային այս առաջարկը երկրի բանկային շուկայում ամենաշահավետ տարբերակներից մեկն է, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

«Պրոգրես» ավանդի շրջանակներում ՀՀ դրամով միջոցների ներդրումը հնարավոր է 1 ամսից մինչև 2 տարի ժամկետով: 12 ամիս ժամկետով ավանդ ներդնելիս՝ առավելագույն եկամտաբերությունը կկազմի տարեկան 9,97%: Ավանդի նվազագույն գումարը 30,000 ՀՀ դրամ է։

Ավանդի տոկոսագումարի հաշվարկման եղանակը հաճախորդն ինքն է ընտրում՝ ժամկետի վերջում կամ սկզբում, կամ ամսական: Ավանդը նախատեսում է համալրման հնարավորություն։ 181-րդ օրվանից ավանդի վաղաժամկետ մարման դեպքում տոկոսները մասնակի պահպանվում են․ վերահաշվարկը կատարվում է սահմանված տոկոսադրույքից -2% տոկոսադրույքով։ «Պրոգրես» ավանդը նախատեսում է նաև ավանդի գրավով  վարկ ստանալու հնարավորություն՝ մինչև ավանդի գումարի 95%-ի չափով։

«Այս տարի, վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքի  ֆոնին, շարունակվում է բնակչության կողմից խնայողությունների տեսակարար կշռի ավելացման միտումը։ Ներդրված միջոցների հիմնական ծավալը բաժին է ընկնում ազգային արժույթով ավանդներին, մինչդեռ հաճախորդներն ավելի հաճախ ընտրում են 6-ից 12 ամիս ժամկետով ավանդատեսակներ՝ առավելագույն եկամտաբերությամբ: Առաջին եռամսյակի արդյունքներով՝ վերջիններիս մասնաբաժինը կազմել է դրամային ավանդների ընդհանուր պորտֆելի 40%-ը։ Մեր կանխատեսումներով այս միտումը կշարունակվի նաև երկրորդ կիսամյակում»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին ավանդների ձևակերպումը հասանելի է հեռահար ուղիներով, Վիդեո բանկինգ ծառայության միջոցով և մասնաճյուղերում: Ավանդները հնարավոր է համալրել Բանկի թվային ծառայությունների, TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաև Հայփոստի փոստային բաժանմունքներում։

Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, սահմանաչափերը որոշվում են՝ կախված ներդրված միջոցների գումարից: Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի օրը կնշվի DigiTec 2026 –ի շրջանակում՝ մասշտաբային ֆինտեխ–համաժողովի անցկացմամբ

Այս տարի Հայկական դրամի օրը նշվելու է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ լայնամասշտաբ ֆինտեխ-համաժողովի անցկացմամբ

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Թվային ֆինանսական ծառայությունների զարգացումն այսօր ենթադրում է ոչ միայն գործող բանկային պրոդուկտների կատարելագործում, այլև մասնագիտացված հարթակների ստեղծում, որոնք ֆինանսական ծառայությունները դարձնում են ավելի արդյունավետ և հասանելի։

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img