Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը 2023 թվականի հունիսի 6-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխելու է 10.000.000 (տասը միլիոն) ԱՄՆ  դոլար և 10.000.000.000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 5% և 11.50% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Շրջանառության ժամկետը 36 ամիս է։

ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ  ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և Ակբա բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտեր։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

 «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img