ԿԲ–ն չի նախատեսում խստացնել իրացվելիության նորմատիվը բանկերի համար ոչ ռեզիդենտների միջոցների ներհոսքի պատճառով (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ում նորմատիվների փոփոխության մասով այս պահին որևէ որոշում կամ որոշման նախագիծ առկա չէ։ Այս մասին հայտնեցին ԿԲ–ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, թե արդյոք կարգավորողը մտադի՞ր է խստացնել պրուդենցիալ պահանջները բանկերի համար, մասնավորապես, իրացվելիության նորմատիվը` հաշվի առնելով ոչ ռեզիդենտների միջոցների մեծ ներհոսքը երկիր։

«Բանկային գործունեության կարգավորման մասով քննարկումները Կենտրոնական բանկում շարունակական գործընթաց են: Նորմատիվային պահանջների վերանայման հնարավոր ուղղությունները տարբեր են, որոնք, ի թիվս այլ գործոնների, վերաբերում են նաև ոչ ռեզիդենտների գծով հավելյալ ռիսկերը հասցեագրելուն», – նշել են ԿԲ–ում։

ԿԲ–ից նաև հայտնել են, որ ռեզիդենտությունը, որպես իրացվելիության ռիսկի գործոն, Կենտրոնական բանկն դիտարկել է ֆինանսական կայունության հաշվետվության սթրես թեստավորման հատվածում դեռևս նախքան 2022թ. զարգացումները:

Ի պատասխան այն հարցադրմանը, թե կարգավորողը երկրի բանկային համակարգի համար ի՞նչ ռիսկեր է տեսնում ոչ ռեզիդենտների ներհոսքի գործոնի կապակցությամբ` ԿԲ–ից նշել են, որ ոչ ռեզիդենտների միջոցների ներհոսքի հետ կապված զարգացումներին, ռիսկերին և բանկերի վարքագծին Կենտրոնական բանկն անդրադարձել է 2022թ. ֆինանսական կայունության հաշվետվության մեջ՝ արձանագրելով, որ բանկերն ունեն իրացվելիության բավականին բարձր պաշարներ դիմակայելու իրացվելիության ռիսկի տարբեր սցենարային դրսևորումներին, այդ թվում՝ նաև ոչ ռեզիդենտների միջոցների հնարավոր արտահոսքի մասով:

Ավելի վաղ Forbes.ru–ն, հղում անելով ԿԲ–ի հասարակայնության հետ կապերի ծառայությանը, հայտնել էր, որ ՀՀ ԿԲ–ն մտածում է հայկական բանկերի համար պրուդենցիալ պահանջները խստացնելու շուրջ` նախորդ տարի ոչ ռեզիդենտների միջոցների աննախադեպ ներհոսքի ֆոնին։

Ըստ հրապարակման, խոսքը կարճաժամկետ իրացվելիության ծածկույթի ավելի բարձր գործակցի մասին է, որը որոշում է բարձր իրացվելիությամբ ակտիվների ծավալը, որը պետք է ունենա բանկը հաշիվների և դեպոզիտներից միջոցների` ոչ պլանային, բարձր արտահոսքը ծածկելու համար։ ԿԲ–ից նշել են, որ հիմա կարգավորիչը ռեզիդենտների և ոչ ռեզիդենտ–ֆիզիկական անձանց նկատմամբ դրսևորում է միանման մոտեցում` նրանց հաշիվների և ավանդների մասով արտահոսքի գործակիցը սահմանված է 10%–ի չափով։

Ինչպես հունիսի սկզբին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերում ոչ ռեզիդենտների ավանդների ընդհանուր ծավալը կազմքւմ է 1,1 տրիլիոն դրամ։ Ֆիզիկական անձանց ավանդների ծավալը 2023թ.–ի մարտի 31–ի դրությամբ կազմել է 706մլրդ դրամ, ընդ որում այս ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրկնապատկվել է։ ԿԲ–ի տվյալներով, Հայաստանում ֆիզիկական անձանց օգտին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված անդրսահմանային փոխանցումները 2023թ.–ի առաջին եռամսյակում կազմել են մոտ 1,6 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2022թ.–ի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 560,1 տրիլիոն դոլար (գրեթե երեք անգամ ավել)։ ՌԴ–ից իրականացված փոխանցումներն ընթացիկ տարվա առաջին երեք ամսում կազմել են 1,2մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված մոտ 239մլն դոլարի համեմատ (գրեթե հնգապատիկ աճ)։ ԱՄՆ–ից Հայաստան իրականացված փոխանցումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 143,4մլն դոլար` նախորդ տարվա առաջին եռամսյակում գրանցված 142,9մլն դոլարի համեմատ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img