ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է կորպորատիվ հաճախորդների սպասարկման նոր գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Երևան քաղաքի կենտրոնում նոր ժամանակակից ձևաչափով բացել է իրավաբանական անձանց սպասարկող «Մոսկվա» մասնաճյուղը, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Գրասենյակը սպասարկելու է բանկի գրեթե 1000 կորպորատիվ հաճախորդների՝ տնտեսության տարբեր ոլորտներից։ Տարեսկզբից նրանց թիվն աճել է 15%-ով։

Նոր մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ, վճարային բիզնես – քարտեր և «Բանկ-Հաճախորդ» օնլայն ծառայությունը՝ հիմնական ֆինանսական ծառայություններին շուրջօրյա հասանելիությամբ:

Գրասենյակի դիզայնը և աշխատատեղերը նախագծված են ժամանակակից ոճով և պլանավորված են այնպես, որպեսզի ապահովեն անհատական մոտեցում հաճախորդին և նրա հարմարավետությունը սպասարկման բոլոր փուլերում. դրա համար նախատեսված են հանդիպումների հատուկ սենյակներ: Այցելուներին հասանելի է առանձնացված կայանատեղի:

«Հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, արդյունավետ բիզնես գործընթացների կառուցումը և բիզնես – պահանջների նկատմամբ ուշադրությունը կորպորատիվ սեգմենտում մեր աշխատանքի հիմնական առաջնահերթություններն են: Այսօր «Մոսկվա» մասնաճյուղը սպասարկում է միջին և փոքր բիզնեսի տարբեր ոլորտների շուրջ 1000 ընկերություններ, այս տարվա սկզբից վերջիններիս աճը կազմել է մոտ 15%: Մեր նոր գրասենյակի հարմարավետ միջավայրում հաճախորդները կարող են ստանալ բանկային ծառայությունների լայն շրջանակ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:

«Մոսկվա» մասնաճյուղը գտնվում է ք.Երևան, Արամի 4/3, շենք 59 հասցեում: Հաճախորդների սպասարկումն իրականացվում է աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-17:00: ՎՏԲ-Հայաստան

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img