JAC մեքենաներ՝ լիզինգի բացառիկ պայմաններով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա Լիզինգը, «Իվի Մոթորս Գրուպը» և չինական JAC ընկերությունը հուշագրի ստորագրմամբ ամրապնդել են բացառիկ համագործակցությունը, որի առանցքում հայկական բիզնեսի համար  փոխշահավետ պայմանների ստեղծումն է, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ 

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող չինական JAC Motors-ն արդեն 4 տարի պաշտոնապես Հայաստանում է։ Այստեղ «Իվի Մոթորս Գրուպը» ներկայացնում է JAC մակնիշի բեռնատար և բեռնաուղևորատար «պիկապ» մեքենաները։

JAC-ի մեքենաները շահագործվում են ամենատարբեր բնագավառներում՝ արտադրական, շինարարական, բեռնափոխադրմամբ և առաքմամբ զբաղվող ընկերություններում, ունեն տարածաշրջանային ադապտացիա, հարմարեցված են Հայաստանի եղանակային և ճանապարհային պայմաններին, ինչպես նաև երկրում առկա վառելիքի որակին։ Բացի այս, «Իվի Մոթորս Գրուպը» գնված մեքենայի համար առաջարկում է 5 տարվա երաշխիք։

Նոր համագործակցության շնորհիվ հայ սպառողը JAC մակնիշի մեքենաները կկարողանա ձեռք բերել հետևյալ պայմաններով՝

  • Տարեկան անվանական տոկոսադրույք – 0.01% (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո),
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք (ներառյալ ԿԱՍԿՈ ապահովագրություն)- 3.65% (ՀՀ դրամ), 3.47% (ԱՄՆ դոլար, եվրո),
  • 20% կանխավճար,
  • Առանց տրամադրման միջնորդավճարի։

«Մեր հաճախորդները հնարավորություն կունենան ձեռք բերել JAC ավտոմեքենաները բացառիկ գնով և բացառիկ ֆինանսավորման պայմաններով։ Առաջարկելու ենք ֆինանսավորման ճկուն փաթեթներ և աննախադեպ ցածր տոկոսադրույք։ Պայմանները վերաբերելու են և՛ պետական սուբսիդավորմանը, և՛ ոչ պետական ծրագրով ձեռքբերվող մեքենաներին»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։

«Մեզ համար կարևոր է ընտրել հուսալի գործընկերներ։ Մեծ պատասխանատվությամբ ենք ընտրել լիզինգային այն ընկերությունը, որի հետ պետք է իրագործեինք այս ծրագիրը: Որոշեցինք աշխատել Ակբա Լիզինգի հետ՝ որպես հայկական լիզինգային շուկայի առաջատար»,- նշել է JAC Motors-ի տարածաշրջանային տնօրեն Լիու Բոն։

«Գործունեության սկզբում ակտիվ ենք եղել փոքր բեռնատարների շուկայում։ Սա հնարավորություն է, որը մեզ համար նոր հորիզոններ կբացի արդեն ծանր բեռնատարների շուկա մտնելու համար։ Մենք տարածաշրջանում առաջին երկիրն ենք, որ էլեկտրական բեռնատարներ է ներմուծել։ Ակբա Լիզինգի հետ առնչվել էինք տարբեր նախագծերի շրջանակում և ձևավորվել էին լուրջ ու վստահելի գործարար հարաբերություններ, որն էլ պատճառ դարձավ, որ համագործակցությունը շարունակվի։ Հուսով եմ, որ դեռ ամեն ինչ առջևում է»,- նշել է «Իվի Մոթորս Գրուպի» տնօրեն Արտակ Զոփունյանը։

Ավելի քան 130 երկրում ներկայացված JAC ընկերության բաժնետոմսերի 50%-ը պատկանում է գերմանական Volkswagen-ին։

Ակբա Լիզինգի միջոցով միայն այս տարի տրամադրվել է մոտ 600 մլն դրամի JAC բեռնատար և բեռնաուղևորատար մեքենաներ, իսկ մինչև տարվա վերջ ակնկալվում է իրականացնել  2 մլրդ դրամի լիզինգի տրամադրում։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Մանրամասն՝ տեսանյութում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img