ՀՀ ԿԲ-ն զգուշավորություն դրսևորող մարմին է, որն ապահովում է ՀՀ տնտեսության և ֆինանսական համակարգի դիմակայումը գլոբար մարտահրավերներին. ՎԶԵԲ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն զգուշավորություն դրսևորող մարմին է, որը մեծ աշխատանք է կատարում՝ ապահովելով ՀՀ տնտեսության և ֆինանսական համակարգի դիմակայումը գլոբար մարտահրավերներին, հայտարարել է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Նշելով, որ ՎԶԵԲ-ի կարևոր գործընկերներից են մասնավոր ոլորտը և տեղական ֆինանսական ինստիտուտները՝ նա ավելացրել է, որ ՀՀ ԿԲ-ի հետ ՎԶԵԲ-ը համագործակցում է հայեցակարգային բարեփոխումների շրջանակներում։

«Միասին աշխատում ենք ներքին դրամային շուկայի հնարավորությունների ընդլայնման, տեղական կապիտալի շուկաների զարգացման շուրջ, ինչպես նաև տնտեսության ապադոլլարավորման ուղղությամբ։ Մեր հարաբերություններն արգասաբեր են և առջևում դեռ շատ համատեղ բարեփոխումներ ունենք», – ասել է Ռիգտերինկը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img