Հայաստանը հաջողությամբ կհասնի դիսինֆլացիային, սակայն Կենտրոնական բանկի զգոնությունն անսասան է. ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/.  Հայաստանը հաջողությամբ կհասնի դիսինֆլացիային, սակայն Կենտրոնական բանկի զգոնությունն անսասան է, հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ինֆլացիան 2023 թվականին թուլացել է, այդ զգալի նվազեցումը պայմանավորված է մի քանի գործոններով։

«Ճիշտ ժամանակին մոնետար քաղաքականության խստացումը և 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը դրույքի ընդհանուր՝ 650 բազային կետով աճը, ինչպես նաև համաշխարհային շուկայում էներգակիրների և պարենի գների նվազեցումը և 2022 թվականին Հայկական դրամի արժեքի էական աճը, նպաստեցին 2023 թվականի հուլիսին ինֆլացիայի մակարդակի զրոյից ցածր ցուցանիշին», – ասել է նա:

դա թույլ տվեց ՀՀ Կենտրոնական բանկին 2023 թվականին երկու անգամ կրճատել տոկոսադրույքը՝ 25 բազային կետով հուլիսին և այնուհետ օգոստոսին՝ այն բերելով 10.25 տոկոսի։

«Սա առաջին նման նվազեցումն է վերջին երեք տարվա ընթացքում։ Այնուամենայնիվ՝ ՀՀ ԿԲ զուշությամբ է վերաբերվում մոնետար քաղաքականության թուլացմանը, քանի որ սպառողական պահանջարկը բարձր է», – ավելացրել է նա:

Վերջին երեք ամիսներին Հայաստանում գրանցվել է գների անկում: Այսպես, հունիսին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,5%, հուլիսին՝ 0,1%, իսկ օգոստոսին՝ 0,2%։ 2023 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Այս տարվա սեպտեմբերին ԿԲ-ն կանխատեսել էր, որ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի 0 տոկոսի սահմաններում, իսկ հաջորդ տարվա ընթացքում այն ​​կմոտենա 4 տոկոս թիրախային ցուցանիշին։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img