Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար  տեսակի քարտեր, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Արցախի հայրենակիցները նշված քարտերով հնարավորություն կունենան Ակբա բանկի բոլոր՝ 216 բանկոմատներից անվճար կանխիկացում իրականացնել։ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 64 մասնաճյուղ։

Ակբայի բանկային քարտերը հնարավոր է պատվիրել նաև առանց բանկ այցելելու՝ acba digital հարթակի միջոցով՝ անցնելով բիոմետրիկ նույնականացում (ուղեցույց

Ակբա բանկը Արցախի հայրենակիցների համար կապահովի նաև պատվիրված քարտերի անվճար առաքում՝ Հայաստանի ամբողջ տարածքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img