ԿԲ–ն կմիջամտի իր գործիքակազմով արտարժութային շուկայի լուրջ խաթարման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Լողացող փոխարժեքի պայմաններում Կենտրոնական բանկը փոխարժեքի որևէ մակարդակ չի նպատակադրում, սակայն անընդհատ մշտադիտարկում է իրավիճակն արտարժութային շուկայում, և շուկայի լուրջ խաթարման դեպքում կմիջամտի իր գործիքակազմով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ–ից` ի պատասխան գործակալության հարցմանն այն մասին, թե ինչով է պայմանավորված արտարժույթի փոխարժեքների վարքը վերջին երկու շաբաթում, և ինչպես դա կարող է ազդել հայկական շուկայի վրա։

«Հայաստանի Հանրապետությունում գործում է արտարժույթի փոխարժեքի ազատ լողացող ռեժիմ: Փոխարժեքի փոփոխությունները պայմանավորված են արտարժույթի շուկայում առաջարկի և պահանջարկի փոփոխություններով», – նշել են ԿԲ–ից։

Կարգավորողի կայքում ներկայացված ՀՀ արժութային սփոթ շուկայի  շրջանառության» տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 3-ի դրությամբ արտարժույթի շուկայում առքի ծավալը գերազանցել է 19 մլրդ դրամը՝ դոլարի 407,56 դրամ փոխարժեքով, եվրոյինը՝ 425,37։ դրամ, ռուբլունը՝ 4,13 դրամ, իսկ վաճառքի ծավալը կազմել է 31,2 մլրդ դրամ՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ 419,33 դրամ փոխարժեքով, եվրոն՝ 442,53 դրամով, ռուբլունը՝ 4,30 դրամով։

Սեպտեմբերի 19-ից Հայաստանում ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ օրեցօր ամրապնդվում է։ Հոկտեմբերի 2-ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը գերազանցել է մեկ դոլարի դիմաց 400 դրամ հոգեբանական շեմը՝ անմիջապես ցատկելով 8,81 տոկոսային կետով` մինչև 402,21 դրամ, իսկ հոկտեմբերի 3-ին այն աճել է մինչև 413,45 դրամ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 17-ի համեմատ, նվազել է 0.06 կետով՝ կազմելով 363.44 դրամ

Հայաստանն ու ԱԶԲ-ն քննարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան քննարկել են համագործակցության առաջիկա ուղղություններն ու ենթակառուցվածքային նախագծերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img