Հայաստանում դոլարի փոխարժեքի ամրապնդումը կարող է հանգեցնել տնտեսական ցուցանիշների վատացման. ֆինանսների նախկին նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքի արժևորմանը կարող է հաջորդել Հայաստանում տնտեսական ցուցանիշների վատացումը, այդ թվում՝ արտահանման անկում, տնտեսական տեմպերի դանդաղում, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

 «Դրամի կտրուկ արժեզրկումն ավելի շատ էմոցիոնալ պահ է, քան ֆունդամենտալ։ Ինչպես ավելի վաղ ասել եմ, արժևորումը (ազգային արժույթի) մեր արտադրողականության հաշվին չէր, և այն գործոնները, որոնք պայմանավորեցին արժևորումը, պահային գործոններ են, որոնց կանգառի կամ վերացման դեպքում իրավիճակը հակառակ եղավ», – ասել է նա 24news–ին տված հարցազրույցում։

Խոսելով դրամի արժեզրկման մասին 2022–2023թթ.–ին` Արամյանը նշել է երեք հիմնական գործոն` մասնավոր փոխանցումները ՌԴ–ից ֆիզիկական անձանց գծով, վերաարտահանումը ՀՀ–ից, ինչպես նաև երկիր ժամանած այցելուները, որոնք այստեղ փող են ծախսում։

Արժույթի շուկայում ներկա զարգացումների համատեքստում տնտեսագետը որպես կարևոր գործոն նշեց այն, որ խոշոր բիզնեսները կամ ունևոր մարդիկ սկսել են գնել դոլար` իրենց ապահովագրելով անվտանգության և ՌԴ–ի հետ հակամարտության ռիսկերի դրսևորման ֆոնին։

Փորձագետը դժվարացել է նշել, թե որքան ժամանակ կտևի ներկա վիճակն արժութային շուկայում, բայց որպես դրական գործոն` նշել է, որ ԿԲ–ն ունի մոտ 4,3 մլրդ դոլարի պահուստ, որն այսօր ապահովում է ներկրման 5,7 ամսվա ծածկույթ։ Այս կապակցությամբ նա պարզաբանել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան` ներկրման 3 ամսվա ծածկույթի առկայությունը նշանակում է, որ ռիսկերը կառավարելի են։

«Այս տեսակետից մենք ի վիճակի ենք կարգավորել իրավիճակը որոշակի ժամկետներում, այսինքն` «ջարդել» էմոցիաները» – ասել է նա։

Իրավիճակը Հայաստանի արժույթի շուկայում

Սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ օրեցօր ամրապնդվել է։ Հոկտեմբերի 2-ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը գերազանցել է մեկ դոլարի դիմաց 400 դրամ հոգեբանական շեմը՝ միանգամից ցատկելով 8,81 տոկոսային կետով`մինչև 402.21 դրամ, իսկ հոկտեմբերի 4-ին 1 դոլարն արդեն 429.14 դրամ էր։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում միջբանկային շուկայում ԱՄՆ դոլարի պահանջարկի ընդհանուր ծավալը 178,3 մլն դոլարով գերազանցել է առաջարկը։ Միջին օրական պահանջարկն այս ժամանակահատվածում կազմել է 18,3 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբից մինչև օգոստոս պահանջարկի միջին նշանակությունըկազմել է 3,3մլն դոլար։ Այսպիսով, միջին պահանջարկը վերջին երկու շաբաթում 5,56 անգամ գերազանցել է տարեսկզբից գրանցված պահանջարկը։

Հոկտեմբերի 4-ին Կենտրոնական բանկը հայտարարեց արտարժույթի շուկայում գործառնություններ իրականացնելու մտադրության մասին՝ Հայաստանի ֆինանսական շուկաների բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով։ Հոկտեմբերի 5-ին դոլարի փոխարժեքը նվազեց 10,62 տոկոսային կետով` մինչև 418,52 դրամ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:

 Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

Յունիբանկը և Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ընդլայնել են համագործակցությունը․ Բանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը զգալի ազդեցություն չի ունենա Հայաստանի շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա․ Freedom Broker Armenia–ի ղեկավար

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը չի ակնկալում ԿԲ տոկոսադրույքի բարձրացման էական ազդեցություն շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա տեղական շուկայում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img