Mon, 7 July
25.1 C
Yerevan
USD: 384.11 RUB: 4.88 EUR: 450.45 GEL: 141.38 GBP: 522.39

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ Ռուսաստանից առանց միջնորդավճարի

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին մինչև նոյեմբերի վերջ հասանելի են առանց միջնորդավճարի փոխանցումներ Ռուսաստանից: Գումարն ակնթարթորեն կարելի է ստանալ հաշվին հեռախոսահամարի միջոցով: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում, հաղորդում է ՎՏԲ –Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի քարտին փոխանցում կատարելու համար ВТБ Онлайн հավելվածի ռուսաստանյան օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «В другую страну» գործարքը, սեղմել «Հայաստան» կոճակը, ապա ընտրել՝ «По номеру телефона»։ Այնուհետև անհրաժեշտ է ընտրել բանկը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ, մուտքագրել հեռախոսահամարը, գումարը և «ASHUN» պրոմոկոդը: Գործարքն իրականացվում է ՌԴ ռուբլով, հաշվեգրումը` ՀՀ դրամով։ Դրամական միջոցները հաշվին մուտքագրվում են ակնթարթորեն:

«Միջազգային փոխանցումները մեր հաճախորդների կողմից ամենապահանջված ծառայություններից են: Մենք ոչ միայն բարելավում ենք այդ գործարքների որակը, արագությունը և հարմարավետությունը, այլ նաև համալրում ենք վերջիններս նոր գործառույթներով: Անցյալ տարվա հոկտեմբերին ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ առաջին բանկը, որը գործարկեց հեռախոսահամարով փոխանցումներ Ռուսաստանից։ Դրա շնորհիվ 11 ամիսների ընթացքում գործարքների ընդհանուր թիվն աճել է ավելի քան 3 անգամ»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն:

Հեռախոսահամարով Ռուսաստանից դեպի Հայաստան օրական մեկ փոխանցման առավելագույն գումարը 150 հազար ՌԴ ռուբլի է, իսկ ամսական` մինչև 600 հազար ՌԴ ռուբլի: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн  հավելվածում՝ Android համակարգով բջջային հեռախոսների համար և Ինտերնետ բանկինգում: Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը պետական պարտքի հետ կապված խնդիրներ չունի, դեֆոլտի մասին խոսելը հիմարություն է․ Ֆիննախ

Հայաստանը լուրջ խնդիրներ չունի իր պետական պարտքի հետ կապված, ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ որքանով է կառավարելի պարտքը և որոնք են դրա հետ կապված հիմնական ռիսկերը

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը կգլխավորի Ֆաբրիցիո Զարկոնեն

Նախքան Հայաստանում նշանակվելը Զարկոնեն եղել է Թաիլանդում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար

CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվեց Bug Bounty մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը լավագույնը ճանաչվեց

Յունիբանկը 2024թ.-ի համար կվճարի 7,8 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժիններ

2024 թ.-ը Յունիբանկն ամփոփեց 8,2 մլրդ դրամ շահույթով, որից 7,8 մլրդ դրամը  կուղղվի շահութաբաժինների վճարմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img