Հայաստանում արտերկրից ստացված ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 8 ամսում կազմել են 4, 3մլրդ դոլար՝ աճելով մոտ 1,2 անգամ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված անդրսահմանային փոխանցումները դեպի Հայաստանում կազմել են 4,3 մլրդ դոլար, նշվում է ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ։

Միաժամանակ, 2022 թվականի ինն ամիսներին այս ցուցանիշը կազմել է 3,5 միլիարդ դոլար, հետևաբար աճը կազմել է մոտ 1,2 անգամ։

Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումներն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են 3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,3 մլրդ դոլարի դիմաց՝ աճելով 1,3 անգամ։ ԱՄՆ-ից Հայաստան տրանսֆերտները նվազել են, 2023 թվականի ինն ամիսներին դրանց ծավալը կազմել է 483,6 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի 492,6 մլն դոլարի դիմաց։

Միաժամանակ, ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտասահման ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված փոխանցումների ծավալն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել է 2,9 մլրդ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 1,7 մլրդ դոլար։ Աճը կազմել է 1,7 անգամ։

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն փոխանցումներն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են 504,6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 294,6 մլն դոլարի դիմաց, իսկ Հայաստանից ԱՄՆ՝ 324,1 մլն դոլար՝ 210,2 մլն դոլարի դիմաց։

Այսպիսով, ինն ամիսներին զուտ ներհոսքը կազմել է 1,3 մլրդ դոլար՝ 2022 թվականի հունվար-օգոստոսի 1,7 մլրդ դոլարի դիմաց։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img