Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը սեպտեմբերին տարեկան կտրվածքով կրճատվել է 69%–ով․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի/ԱՌԿԱ/ Ֆիզիկական անձանց դրամական միջոցների զուտ ներհոսքը սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 69%–ով, նշվում է «Armenia Monthly Economic Update – November 20230» ՀԲ–ի հաշվետվության մեջ։

«Դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է 19%–ով, այն դեպքում, երբ արտահոսքը սեպտեմբերին ավելացել է 43%–ով (տարեկան կտրվածքով)» – նշվում է հետազոտության մեջ։

Հեղինակները նշում են, որ ներհոսքի հիմնական մասը (66,3%) եղել է Ռուսաստանից, այն դեպքում, երբ արտահոսքի միայն 12,7%–ն է ուղղվել ՌԴ։

ԿԲ–ի տվյալներով, 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված անդրսահմանային փոխանցումները դեպի Հայաստանում կազմել են 4,3 մլրդ դոլար։ Միաժամանակ, 2022 թվականի ինն ամիսներին այս ցուցանիշը կազմել է 3,5 միլիարդ դոլար, հետևաբար աճը կազմել է մոտ 1,2 անգամ։

Միաժամանակ, ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտասահման ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված փոխանցումների ծավալն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել է 2,9 մլրդ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 1,7 մլրդ դոլար։ Աճը կազմել է 1,7 անգամ։

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն փոխանցումներն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են 504,6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 294,6 մլն դոլարի դիմաց, իսկ Հայաստանից ԱՄՆ՝ 324,1 մլն դոլար՝ 210,2 մլն դոլարի դիմաց։

Այսպիսով, ինն ամիսներին զուտ ներհոսքը կազմել է 1,3 մլրդ դոլար՝ 2022 թվականի հունվար-օգոստոսի 1,7 մլրդ դոլարի դիմաց։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img