«Ռոստելեկոմ Հայաստան»-ը գործարկեց աննախադեպ հնարավորություններով «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» նոր հարթակը՝ միաժամանակ ազդարարելով նոր սակագնային փաթեթների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ «Ռոստելեկոմ Հայաստանը» գործարկեց «Wink հեռուստատեսություն և  օնլայն կինոթատրոն» նոր հարթակը, որին կարող են միանալ ընկերության թե’ գործող, թե’ նոր բաժանորդները, հաղորդում է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերությանմշ մամուլի ծառայությունըլ

Ինտերակտիվ հեռուստատեսության նոր հարթակի շրջանակում կա բացառիկ հնարավորություն ոչ միայն դիտել հայկական և արտասահմանյան ավելի քան 180 հեռուստաալիք, այլև ունենալ հսկայական ֆիլմադարան, որը ներառում է ավելի քան 50․000 ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր, համերգներ, կարաոկե, ուսուցողական և ժամանցային վիդեո բովանդակություն:

Wink-ը Հայաստանում նախադեպը չունեցող ինտերակտիվ հեռուստատեսության և օնլայն կինոթատրոնի հարթակ է, որն ունի գերժամանակակից ու հարմարավետ դիզայն և հասանելի է էկրան ունեցող ցանկացած սարքով և ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն: Ռոստելեկոմի բաժանորդները, ունենալով Wink հեռուստատեսային հարթակի մեկ օգտահաշիվ, կստանան ծառայությունները միաժամանակ 5 սարքով՝ այսպիսով ստանալով հասանելիություն հարթակի ողջ բովանդակությանը ընտանիքի բոլոր անդամների համար: Wink-ի բովանդակությունը կարելի է դիտել Smart հեռուստացույցով, սմարթֆոնով և պլանշետով, բջջային հավելվածով, ինչպես նաև նոութբուքով և համակարգչով՝ wink.am կայքում։

Wink հեռուստատեսային հարթակն ունի բազմազան ֆունկցիոնալ հնարավորություններ․ catch-up, եթերի դադար, ծնողական վերահսկողություն և այլն։ Այն նաև հնարավորություն է տալիս կիսվել հարթակի ֆիլմերով և սերիալներով ընկերների հետ՝ համատեղ դիտման համար, փոխարինել գնված ֆիլմերը, ներբեռնել դրանք ինտերնետի բացակայության դեպքում։

Հատկանշական է, որ Wink հարթակի մեկնարկին զուգահեռ Ռոստելեկոմը գործարկում է նոր՝ առանց ժամկետային պարտավորությունների սակագնային փաթեթներ ինտերնետի և հեռուստատեսության բաժանորդների համար՝  զգալիորեն ավելացնելով փաթեթներում ներառված ինտերնետի արագությունը և հեռուստաալիքների քանակը։ Ավելին, նոր սակագնային փաթեթներում ներառված են նաև Wink օնլայն կինոթատրոնի տասնյակ հազարավոր ֆիլմեր և սերիալներ, և բաժանորդները կկարողանան դիտել դրանք՝ առանց հավելյալ վճարի: Այսպիսով, Ռոստելեկոմը կատարում է քայլ առաջ՝ ուշադրության կենտրոնում պահելով յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը:

«Ուրախ ենք հայտարարել, որ  «Wink TV և օնլայն կինոթատրոն» հարթակն արդեն «Ռոստելեկոմ Հայաստանի» հիմնական փաթեթների կազմում է։ Դեռևս 2022թ. դեկտեմբերին մենք Հայաստանյան շուկա բերեցինք Wink հավելվածը, որը դարձավ բեկումնային՝ փոխելով օնլայն կինոթատրոնների և ինտերակտիվ հեռուստատեսության ընկալումը։  Սա որակապես նոր մակարդակի հարթակ է Հայաստանյան շուկայում և այն ամբողջովին հայաֆիկացված է: Անչափ կարևոր եմ համարում նաև մեր նոր սակագնային փաթեթների մեկնարկը, որոնք որևէ ժամկետային պարտավորություն չեն պահանջում և առաջարկում են արդեն մինչև 800 Մբ/վ արագություն,  շատ հեռուստաալիքներ և տասնյակ հազարավոր ֆիլմեր և սերիալներ», – ասաց «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Բոլորովին վերջերս «Ռոստելեկոմ Հայաստանը» հաջողությամբ գործարկել է  Ամպային Տեսահսկման ծառայությունը, որի շրջանակում ընկերությունն առաջարկում է նախադեպը չունեցող անվտանգ տեսահսկման և տեսավերլուծության հնարավորություններ թե’ իրավաբանական, թե’ ֆիզիկական անձանց։

Հատկանշական է նաև, որ ընկերությունը կատարել է ցանցի վերազինման և ընդլայնման խոշոր աշխատանքներ, ինչպես նաև ավարտին է հասցրել Հայաստանում հզորագույն և խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի կառուցման աշխատանքների հիմնական մասը։ Տվյալների մշակման կենտրոնը նախատեսվում է գործարկել 2024 թ-ի գարնանը։

«Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» հարթակի գործարկումը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն (Ռոստելեկոմ ապրանքանիշով) իրականացնում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ և «Հիբրիդ Փրոդաքշն էնդ Դիսթրիբյուշն» ՍՊԸ հետ համատեղ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img