Ինչպե՞ս բիզնես ոլորտում դիրքավորել գործարարի «ես»-ը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ակբա Բիզնես ակումբում գործարարները քննարկել են բիզնեսում անձի բրենդավորման կարևորությունը, կատարել փորձի փոխանակում և նոր գործարար կապեր հաստատել, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հանդիպման հատուկ հյուրը եղել է «Hexact» ընկերության համահիմնադիր, մարքեթոլոգ, գովազդային բազմաթիվ հաջողված նախագծերի հեղինակ Արմեն Ավագ Ավագյանը, ով Ակբա Բիզնես ակումբի անդամների հետ քննարկել է «Մարդ-բրենդ» թեման, ներկայացրել, թե ինչպես է պետք բիզնես ոլորտում դիրքավորել սեփական «ես»-ն ու անձի բրենդը, ինչպես նաև ճիշտ ներկայանալ և դառնալ ավելի նկատելի։

«Այսօր մարքեթինգի թեման ավելի քան արդիական է։ Ցանկացած ընկերություն ունի դիրքավորվելու, իր վաճառքներն ավելացնելու, նոր շուկաներ ձևավորելու և նոր թիրախային հաճախորդներ ներգրավելու խնդիր։ Յուրաքանչյուր  թրեյնինգից հետո Ակբա Բիզնես ակումբի մասնակիցների կողմից ստանում ենք հետադարձ կապ, հարցնում նրանց իրենց ակնկալիքների մասին, թե ինչ կցանկանային լսել, ինչ են մեզանից սպասում, որպեսզի կարողանանք նրանց տրամադրել այն ինչ ցանկանում են»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

«21-րդ դարի մարքեթինգում կարևոր է լսարան հավաքելը և սեփական անձի բրենդավորումը։ Լսարանի համար շատ կարևոր է, թե ով է խոսում, ինչ և ինչպես։ Ողջունում եմ նմանատիպ ֆորմատով հանդիպումները, բիզնես ակումբները և շնորհակալ եմ Ակբային այս հնարավությունն ինձ ընձեռելու համար։ Ինչպես ասում են, ուս ուսի տանք, սարեր շուռ կտանք։ Այս ֆորմատը հենց դրա կարևոր նախապայմանն է»,- նշել է «Hexact» ընկերության համահիմնադիր Արմեն Ավագ Ավագյանը։

Բանկային համակարգում Ակբան առաջինն է, որն այս ֆորմատով համախմբում է  գործարար համայնքը՝ ստեղծելով նոր մշակույթ և գործընկերային հարաբերություններ։ Ֆինանսական ծառայություններից բացի բանկի համար կարևոր է տնտեսության համար հավելյալ արժեք ստեղծելը և գործարարներին աջակցելը։

Գործարարները Ակբա Բիզնես ակումբին կարող են միանալ sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաև առաջիկա միջոցառումներին և գործընկերների համար հատուկ առաջարկներին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img