Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/ԱՌԿԱ/․ Visa Direct ծառայությունը հնարավորություն է ընձեռում Յունիբանկի հաճախորդներին իրենց Visa կամ Mastercard քարտերից գումար փոխանցել արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Visa Direct փոխանցումները կատարվում են բանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը՝ ԱՄՆ դոլար կամ եվրո, և մուտքագրել գումարը։

Visa Direct փոխանցումները կարելի է ուղարկել 60 երկիր, այդ թվում՝ Եվրամիության երկրներ,  Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Արգենտինա, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Եգիպտոս, Հնդկաստան, Իսրայել, Հորդանան, Կանադա, Կորեա, Չինաստան, Մալդիվներ, Մեքսիկա, Մոլդովա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պարագվայ, Սինգապուր, Ուկրաինա, Ճապոնիա և այլն: Երկրների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք www.unibank.am կայքը:

Քարտից քարտ փոխանցումները կարելի է իրականացնել շուրջօրյա, ինչը հարմար է և՛ ուղարկողի, և՛ ստացողի համար:   

UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img