Հայկական դրամը մայիսի կեսի դրությամբ ամսվա ընթացքում արժևորվել է 2%–ով․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի/ԱՌԿԱ/ Հայկական դրամը մայիսի կեսերի դրությամբ արժևորվել է 2 տոկոսով՝ ապրիլի կեսերի համեմատ, ինչը մասամբ պայմանավորված է արտահանման բարձր ցուցանիշով, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2024» զեկույցում։

«Միջազգային պահուստները ապրիլին կրճատվել են 100 միլիոն դոլարով, ինչի հետևանքով ներմուծման ծածկույթը նվազել է մինչև 2,6 ամիս», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի ապրիլին, նույն տարվա մարտի համեմատ, ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 2,4 տոկոսով։ Միաժամանակ, այս տարվա ապրիլին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի նվազում է գրանցվել 3,3%-ով։ 2024 թվականի ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 391 դրամ, ինչը 0,8 տոկոսով գերազանցում է 2023 թվականի ապրիլի նույն ցուցանիշը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img