Հայկական դրամը մայիսի կեսի դրությամբ ամսվա ընթացքում արժևորվել է 2%–ով․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայկական դրամը մայիսի կեսերի դրությամբ արժևորվել է 2 տոկոսով՝ ապրիլի կեսերի համեմատ, ինչը մասամբ պայմանավորված է արտահանման բարձր ցուցանիշով, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2024» զեկույցում։

«Միջազգային պահուստները ապրիլին կրճատվել են 100 միլիոն դոլարով, ինչի հետևանքով ներմուծման ծածկույթը նվազել է մինչև 2,6 ամիս», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի ապրիլին, նույն տարվա մարտի համեմատ, ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 2,4 տոկոսով։ Միաժամանակ, այս տարվա ապրիլին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի նվազում է գրանցվել 3,3%-ով։ 2024 թվականի ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 391 դրամ, ինչը 0,8 տոկոսով գերազանցում է 2023 թվականի ապրիլի նույն ցուցանիշը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img