Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մասնագիտությամբ տնտեսագետ Մագդա Կարապետյանը Եվրոպայում շրջագայելուց և մյուսլիների բազմաթիվ տեսակներ փորձելուց հետո Հայաստանում հիմնադրել է առողջ նախաճաշերի պատրաստման համար նախատեսված մյուսլիներ արտադրող հայկական առաջին ընկերությունը՝ «Մորնինը», հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

 «Մորնին» ընկերության մյուսլիների տեսականին մեծ է՝ սկսած մանկական ու շոկոլադային տեսակներից մինչև սպորտով զբաղվողների համար հատուկ բաղադրատոմսով պատրաստված տարբերակներ։ Յուրաքանչյուր տեսակը մշակելիս սննդաբանը մյուսլիներում հատուկ չափաբաժիններով բալանսավորել է առավոտյան առողջ նախաճաշի համար անհրաժեշտ սննդակարգը։

Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է, որի աջակցությամբ Մագդա Կարապետյանը գաղափարը բիզնես դարձնելու ճանապարհին ստացել է մասնագիտական աջակցություն, գիտելիքներ ու մենթորություն։

«Հայկական չրատեսակների հիմքով ստեղծեցինք մյուսլիներ, հրավիրեցինք սննդաբանի, ով կազմեց տարբեր տեսակների համար բաղադրություն, որոնք պետք է լինեին մտածված, նպատակային և ազդեցություն ունենային մարդու օրգանիզմի և առողջության վրա։ Վերցրեցինք հայկական հիմնական չրատեսակները՝ սալոր, ծիրան, խնձոր, դեղձ և իրենց շուրջ կառուցեցինք բաղադրություն, որոնցից յուրաքանչյուրն իր նպատակային նշանակությունն ունի։ «Մորնինը» Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի համատեղ ծրագրի շահառուներից է։ Մենք անցանք մեկ տարվա հետաքրքիր և բազմազան ծրագիր, որտեղ բազմաթիվ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ մենթորներ կիսվեցին իրենց գիտելիքներով, հմտություններով ու խորհուրդներով, որի համար շատ շնորհակալ եմ»,- նշել է «Մորնին» ընկերության հիմնադիր տնօրեն Մազդա Կարապետյանը:

 «Մորնին» ընկերությունը նախատեսում է առաջիկայում իր արտադրանքն արտահանել։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img