OVIO-ն պաշտոնապես գործարկեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ OVIO ընկերությունն իրականացրեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։

Կոմերցիոն շահագործման հանձնված Տվյալների մշակման կենտրոնն իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ։

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։ Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար կապահովի անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով։

«Մեծ պատիվ է ազդարարել Հայաստանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական գործարկման մասին։ Այս գերժամանակակից կառույցի գործարկումը կարևոր քայլ է մեր երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ և ընդգծում է համաշխարհային ՏՏ միջավայրում Հայաստանի դիրքերն ամրապնդելու մեր հանձնառությունը։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր նվիրված թիմին, մեր գործընկերներին և Հայաստանի կառավարությանը աջակցության համար։ Կարող եմ ասել, որ մեր Տվյալների մշակման կենտրոնը կգործի որպես տնտեսական աճի կատալիզատոր՝ ներգրավելով արտասահմանյան ընկերություններին, ինչպես նաև կկենտրոնացնի տեղական տեխնոլոգիական ներուժը: Տվյալների մշակման կենտրոնի շնորհիվ ստեղծվել են և դեռ ստեղծվելու են հարյուրավոր աշխատատեղեր, որտեղ աշխատում են որակավորված մասնագետներ, ովքեր շարունակաբար անցնում են վերապատրաստումներ» – ասած OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Այս հավակնոտ նախագծի շրջանակում կառուցվել է ավելի քան 200 դարակաշար․ այն կլինի Հայաստանում ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը, որը կապահովի տվյալների անվտանգ մշակում, պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար` հնարավորություն տալով նաև խնայել թանկարժեք սարքավորումներ ձեռքբերելու և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հսկայական գումարները։ Կառույցը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ մայրաքաղաք Երևանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։

Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցված Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման ծրագրում։

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնի գործարկման արարողությունը տեղի ունեցավ ք․ Աբովյանում՝ Տվյալների մշակման կենտրոնի տարածքում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img