IFC–ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն է նշանակվել Ինես Ռոչան

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/․ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիա) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն է նշանակել Ինես Ռոչային:

Ինչպես հայտնում է IFC–ի մամուլի ծառայությունը, գտնվելով Վիեննայում, նա առանցքային դեր կխաղա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում մասնավոր հատվածի ներդրումների խթանման և աշխատատեղերի ստեղծման գործում ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կանաչ աճի, թվային տեխնոլոգիաների, ֆինանսական ընդգրկման խթանմանը։

Նա նաև կգլխավորի Արևմտյան Եվրոպայում IFC-ի բիզնեսի զարգացման ջանքերը կապիտալի և գիտելիքի մոբիլիզացման հարցում զարգացող շուկաներում կայուն տնտե Ռոչան, ով Պորտուգալիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, ունի զարգացման ֆինանսավորման ավելի քան 20 տարվա փորձ, վերջինը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (EBRD): Նա զբաղվել է ֆինանսական հաստատություններով, մասնավորապես Եվրոպական միության բանկերով և բարդ ֆինանսական սխեմաներով, ինչպես նաև աջակցել է փոքր բիզնեսներին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:

Տարածաշրջանային տնօրեն Ռոչան կզբաղվի Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գրասենյակներում IFC-ի տարածաշրջանային թիմերի ղեկավարմամբ և հիմնական հաճախորդների, կառավարության և շահագրգիռ կողմերի հարաբերությունների կառավարմամբ։ Նա նաև կձևավորի և կուղղորդի IFC-ի ռազմավարության իրականացումը տարածաշրջանում՝ սերտորեն համագործակցելով Համաշխարհային բանկի և MIGA-ի հետ, կղեկավարի բիզնեսի զարգացումը և կվերահսկի IFC-ի գործունեությունը տարբեր ոլորտներում:

Ռոչան տնտեսագիտության մագիստրոսի  որակավորում է ստացել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից:

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող IFC-ն գլոբալ զարգացման ամենամեծ հաստատությունն է, որը զբաղվում է նոր զարգացող շուկաների մասնավոր հատվածով։ Աշխատելով ավելի քան 100 երկրներում՝ կորպորացիայի կապիտալը, փորձառությունն ու ազդեցությունը ի գործ է դնում զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։ 2023 ֆիսկալ տարում IFC-in ռեկորդային 43,7 միլիարդ դոլար է հատկացրել զարգացող երկրների մասնավոր ընկերություններին և ֆինանսական հաստատություններին՝ իրացնելով մասնավոր հատվածի ներուժը ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու և համատեղ բարգավաճում ապահովելու նպատակով՝ գլոբալ բարդացող ճգնաժամերի հետևանքները չեզոքացնելու պայմաններում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img