«Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/ԱՌԿԱ/․ «Ռոստելեկոմ Հայաստանը»-ը հայտարարեց վերաբրենդավորման մեկնարկի մասին և այսուհետ հանդես կգա նոր՝ OVIO ապրանքանիշով:

Ընկերությունը հեռահաղորդակցության շուկա է մուտք գործել 2009թ․ GNC-ALFA ապրանքանիշով՝ կառուցելով ավելի քան 3000 կմ մագիստրալային ցանց և դառնալով ինտերնետի մեծածախ շուկայի հիմնական խաղացող՝ էապես նվազեցնելով մեծածախ ինտերնետի շուկայական գինը Հայաստանում։ 2012թ-ից ընկերությունը շարունակել է իր գործունեությունը Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո՝ ներդնելով «Օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան Երևանում և ՀՀ մարզերում, այսպիսով ապահովելով թվային հավասարություն և նպաստելով ինտերնետի և թվային հեռուստատեսության ծառայությունների շուկայում առողջ մրցակցության ձևավորմանը։ Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում և վճարել 14 մլրդ դրամ հարկ։

Նոր բրենդով ընկերությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ հաճախորդի և գործընկերների համար պարզ և հարմարավետ փորձառություն ապահովելու համար։ OVIO-ի մուտքը շրջադարձային կետ է հանդիսանում ընկերության զարգացման մեջ։ Նոր ինքնությամբ OVIO-ն հավատարիմ է մնում հուսալի և որակյալ ծառայություններ մատուցելու և նորարարական լուծումներ տրամադրելու իր հանձնառությանը, որի կենտրոնում հաճախորդի գոհունակությունն է: Նոր ապրանքանիշի մուտքով ընկերությունը դուրս է գալիս հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով և մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ և սկիզբ դնելով թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձևավորման գործընթացին։

«Այսօր մենք մեկնարկում ենք կազմակերպության համար չափազանց նշանակալի իրադարձություն։ Սա ոչ թե պարզապես վերաբրենդավորում է, այլ ընկերության պատմության նոր էջի բացում, որի հիմքում  նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդին գոհացնելու հանձնառությունն է՝ շնորհիվ ազնիվ և բաց գործելաոճի,  հոգատարության և նորարար լուծումների առաջամարտիկ լինելու։ Մեզ արդեն իսկ վստահել է մոտ 70 000 բաժանորդ, և դա պարտավորեցնում է անընդհատ ինքնակատարելագործվել։ Այսպիսով, վերաբրենդավորմամբ ազդարարում ենք ընկերության վերափոխման սկիզբը։

Ուրախ եմ նաև հայտարարել OVIO-ի կողմից Հայաստանում խոշորագույն Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական մեկնարկի մասին։ Այն միակն է Հայաստանում, որ ունի TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներին համապատասխանություն։ Այն կբավարարի բիզնեսի և պետական կառույցների բազմազան կարիքները և կտրամադրի մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ՝ այսպիսով նաև նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը»-ամփոփեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հատկանշական է, որ OVIO-ն հաջողությամբ մշակել և գործարկել է մի շարք առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ, որոնք ոչ միայն ընկերությունն են տեղափոխել զարգացման նոր մակարդակ, այլև մեծ և դրական ազդեցություն են ունեցել ոլորտի վերափոխման վրա: Դրանց թվում են մինչև 800 Մբ/վ տան ինտերնետի փաթեթները, Wink օնլայն կինոթատրոն և TV  ժամանակակից և հարմար հավելվածը, ինչպես նաև նախադեպը չունեցող Ամպային տեսահսկման ծառայությունը։

OVIO նոր ապրանքանիշը մեկնարկում է  խարիզմատիկ ռոբոտ Orbi-ի ուղեկցությամբ, ով մարմնավորում է ընկերության պրոդուկտների տեխնիկական էքսպերտի, հրաշագործի և հովանավոր-պաշտպանի կերպար՝ օգնելով հաճախորդներին ամենօրյա կյանքում  և առաջնորդելով նրանց հեռահաղորդակցության և թվային ծառայությունների օգտագործման մասով գտնել լավագույն լուծումներ:

Վերաբրենդավորման միջոցառումից հետո տեղի ունեցավ նաև OVIO ընկերության գլխավոր վաճառքի և սպասարկման սրահի բացման արարողությունը։ Սրահն այսուհետև կներկայանա նոր՝ ավելի ժամանակակից և նորարակական չափանիշներին համապատասխան ինտերիերով՝ սպասարկման  առավելագույն հարմարավետություն ապահովելու համար։

Այսուհետև օգտատերերը կարող են այցելել ընկերության վեբ կայք, միանալ ծառայություններին և կատարել օնլայն գործարքներ ovio.am հասցեով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img