Կայացել է «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» միջոցառումը: Դրա շրջանակում ներկայացվել են Converse Markets տեխնոլոգիական հարթակը և կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Ներկայացնում ենք միջոցառումը՝ հիմնական շեշտադրումներով:

Converse Markets հարթակի մասին

Գրիգորի Զաքարյան, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն. «Converse Markets-ը ժամանակակից թվային լուծում է, արտարժույթի փոխարկման արդի առօրեական մեթոդ, որը հաճախորդին հնարավորություն է տալիս ստանալ էֆեկտիվ փոխարժեք, համեմատել այն տարբեր բանկերի տրամադրած փոխարժեքների հետ և կայացնել արդյունավետ որոշում»։

Հասմիկ Մաթևոսյան, Կոնվերս Բանկի ֆինանսական շուկաների վարչության պետ. «Հարթակում, բացի փոխարկումը, հնարավոր է նաև կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հասանելի է փոխարկման հնարավորություն ավելի քան 35 արժութային զույգերով: Այս պահին հարթակը հասանելի է Բանկի՝ իրավաբանական անձ հաճախորդներին: Հարթակի հնարավորություններն ու բիզնեսին հասանելիությունը աստիճանաբար կընդլայնվեն»:

Converse
Converse

Ֆինանսների ներգրավման ուղիների դիվերսիֆիկացիայի մասին

Գրիգորի Զաքարյան, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն. «Շատ կարևոր է, որ տնտեսվարող սուբյեկտներն ունենան հասանելիություն կապիտալի շուկաներին: Որպես առաջին քայլ՝ Բանկն առաջարկում է սկսել պարտատոմսերի թողարկմամբ, ինչի ողջ գործընթացը Բանկը պատրաստ է կազմակերպել յուրաքանչյուր պոտենցիալ թողարկողի համար»:

Էլեն Քարիմյան, Կոնվերս Բանկի կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ. «Ֆինանսների ներգրավման այս եղանակից օգտվելու հիմնական առավելություններն են ֆինանսական ծախսային հոսքերի կրճատումը, մեծաքանակ ներդրողներից միջոցների ներգրավումը որպես մեկ վարկատուից ֆինանսական անկախության կարևոր գործոն, պարտատոմսերի շրջանառման ողջ ընթացքում մասնակի մարումների բացակայությունը և շատ այլ առավելություններ: Միաժամանակ, Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի ցուցակման դեպքում թողարկողները կօգտվեն պետական աջակցությունից»:

Արդյունքների մասին

Միջոցառման ձևաչափը հնարավորություն էր տալիս ոչ միայն ծանոթանալ Կոնվերս Բանկի առաջարկներին, այլ նաև քննարկել, ստանալ հուզող հարցերի պատասխանները: Ընթացքում նաև համագործակցության պայմանավորվածություններ ձեռքբերվեցին:

Կոնվերս Բանկը պատրաստ է իր փորձառությունը ներդնել բիզեսի կայացման համար՝ դառնալով վստահելի ուղեկիցը կապիտալի շուկայում:

Մանրամասն՝ 010-511-211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img