ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․ Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամներն այցելեցին OVIO-ի՝ տարածաշրջանում եզակի և խոշորագույն Տվյալների մշակման կենտրոն։

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով և հնարավորություններով։ Այն միակն է Հայաստանում, որ կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխան և ներառում է 210-ից ավելի դարակաշարեր։ Այն հնարավորություն է տալիս՝ ապահովելու տվյալների անվտանգ մշակում, պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար։

Շրջայցի ընթացքում OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը մանրամասն  ներկայացրեց տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքները և ամպային լուծումները։ 

Այցելուները,  բարձր գնահատելով կատարված աշխատանքը, ընդգծեցին Տվյալների մշակման կենտրոնի կարևոր դերը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և ենթակառուցվածների զարգացման հարցում։ 

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնում մատուցվում են համատեղակայման (colocation) և ամպային ծառայություններ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img