Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա Լիզինգի գլխամասային գրասենյակն այսուհետ գործելու է նոր հասցեում։ Ճարտարապետական նորագույն լուծումներով և ենթակառուցվածքներով հագեցած գլխամասային նոր գրասենյակը կհյուրընկալի իր գործընկերներին և հաճախորդներին Ֆուչիկի 1/1 հասցեում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար նախատեսված ընդարձակ սրահներ, ինչպես նաև հանգստի ու հյուրասիրության գոտիներ։

«Ակբա Լիզինգն ավելի լավ պայմաններ է ստեղծում աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների համար: Ակբա Լիզինգը Հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է և մենք պարտավոր ենք մեր գործընկերների համար ստեղծել լավագույն միջավայր, որպեսզի կարողանանք լավագույն ձևով սպասարկել նրանց։ Վստահ եմ, որ նոր տարածքում կնքելու ենք լիզինգային հազարավոր նոր պայմանագրեր, որոնք մեծ ներդրում կունենան Հայաստանի տնտեսության մեջ։ Բոլոր պայմանները ստեղծված են, որ մեր գործընկերները սիրով գան մեզ մոտ»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

Արդեն 20 տարի Ակբա Լիզինգը աջակցում է տնտեսության բոլոր ոլորտներում գործող մանր և միջին ձեռնարկություններին, գյուղացիական տնտեսություններին՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել սարքավորումներ և արտադրական միջոցներ լավագույն պայմաններով։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img