Բյուջետային պակասուրդ, աշխարհաքաղաքականություն և թանկ դրամ․ ԿԶԵՀ–ը ռիսկեր է տեսնում Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Գործադիր տնօրենի տեղակալ, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) գլխավոր տնտեսագետ Սերգեյ Ուլատովը ներկայացրել է Հայաստանի տնտեսությանը սպառնացող հիմնական ռիսկերը։

«Ի տարբերություն մնացած բոլոր երկրների՝ մեզ համար կա ևս մեկ կարևոր պահ՝ բավականին լուրջ բյուջետային ռիսկեր Հայաստանում, որոնք կապված են հանրապետությունում գրանցված աշխարհաքաղաքական գործոնների արդյունքում տեղի ունեցած որոշակի ցնցումների նվազեցմանն ուղղված բարձր ծախսերի հետ», – ասաց Ուլատովը ԿԶԵՀ տարածաշրջանային տնտեսական զեկույցի ներկայացման ժամանակ։

Նա նշեց, որ ըստ կանխատեսումների՝ բյուջետային պակասուրդը Հայաստանում 2024թ․–ին կկազմի մոտ 5%, իսկ 2026թ․–ին՝ 4,1%։

«Բյուջետային պակասուրդը կմնա բարձր մակարդակի վրա։ Ֆինանսավորման  խզման մեր գնահատականները ցույց են տալիս, որ դրանք ևս կավելանան։ Այսինքն, բյուջետային ռիսկերը Հայաստանում կպահպանվեն», – ասաց տնտեսագետը։

Նա նշեց նաև թանկ դրամի խնդիրը։

«Ինչպես գիտեք, 2022թ․–ին տեղի ունեցավ դրամի լուրջ, ուժեղ ամրապնդում։ Եվ հիմա տեղի է ունենում արժութային փոխարժեքի աստիճանական կարգավորում։ Բայց միաժամանական կարծում ենք, որ հայկական դրամը մնում է գերարժևավորված, այդ պատճառով դրա արժեզրկման ռիսկերը պահպանվում են արտաքին–տնտեսական պայմանների կտրուկ փոփոխությունների դեպքում», – ընդգծեց Ուլատովը։

Միաժամանակ տնտեսագետը հայտարարեց, որ առանցքային ռիսկը, ինչպես բազմաթիվ երկրներում, մնում է աշխարհաքաղաքական լարվածության աճը, ինչպես նաև ռուսական գործոնի ազդեցությունը։

«Մի քանի տարի առաջ մենք գնահատել ենք ռուսական գործոնի, ռուս անձնավորությունների ազդեցությունը Հայաստանի ուժեղ տնտեսական աճի վրա և տեսել, որ ՌԴ–ից կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ներհոսքը եղել է մոտ 4%՝ ի հավելում տնտեսական աճի։ Եվ մենք տեսնում ենք, որ կան ռիսկեր, որ այդ գործոնների ազդեցությունը կնվազի, և դա ևս կհանգեցնի դանդաղ տնտեսական աճի։ Եվ այդ ռիսկերը պահպանվում են», – ասաց նա։

Միաժամանակ Ուլատովը նշեց, որ չնայած բարձր սպառմանն ու սպառողական ակտիվությանը, երկրում նկատվում է գնանկում։

«Դա հենց ոչ դրամային արտաքին գործոնների ազդեցության հարց է, հենց՝ հանրապետությունում պարենի գների։ Դա վկայում է, որ երկրները, այդ թվում՝ նրանց մակրոտնտեսական կառավարումը, շատ խոցելի են հենց արտաքին ցնցումների ազդեցության նկատմամբ», – ասաց նա։

Հայաստանում գնաճի մասին

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ սպառողական շուկայում այս տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, գնաճը կազմել է 0,8%, իսկ մայիսի համեմատ արձանագրվել է 0,9% գնանկում։

Միաժամանակ 2024 թվականի հունվար-հունիսին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գները նվազել են 0,6%-ով։

2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության այս տարվա երկրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը ակնկալվում է 0,9-1,3 տոկոսի սահմաններում, 2025-ի համար կանխատեսումը 3,8-3,2 տոկոս է, 2026 թվականի համար՝ 3,7-4%։

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3 տոկոս, 2025 թվականին՝ 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանում գները կաճեն 3,1 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2024 թվականին գնաճը Հայաստանում կկազմի 3%, իսկ 2025 թվականին կարագանա մինչև 3,5% դրամավարկային քաղաքականության մեղմացման պայմաններում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img