ԱԶԲ–ն պատրաստ էմասնակցել Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու տարբեր նախագծերի․ հայաստանյան առաքելության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) պատրաստ է մասնակցել Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու տարբեր նախագծերի, հայտարարել է բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ժամանակ։

Կողմերը բարձր են գնահատել ԱԶԲ-ի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը, հայտնում են քաղաքապետարանից։

«Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհային հանգույցի կառուցում, Հրազդան գետի վրա 269մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամրջի ու Արշակունյաց պողոտայում թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցի կառուցում: Նախագծի շրջանակում կվերակառուցվի ու կկանաչապատվի նաև Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքը:

Կարևորելով համատեղ ծրագրերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը ևս մեկ քայլ է` ուղղված հարմարավետ քաղաք ունենալուն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիրը», որն արժե 60մլն եվրո և ստորագրվել է 2023թ․–ի նոյեմբերին, ուղղված է Երևանի ենթակառուցվածքի զարգացմանը։ Վարկի մարման ժամկետը 17 տարի է, տոկոսադրույքը՝ 1,3%։ Նախագծի իրականացման արդյունքում կհաջողվի նվազեցնել ճանապարհների երկարությունը, տրանսպորտային խցանումների ինտենսիվությունը, ձևավորել նոր քաղաքաին ենթակառուցվածք։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img