Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Բրիտանական աշխարհահռչակ Euromoney ֆինանսական պարբերականը ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարում) չափանիշների շրջանակում Ակբա բանկին ճանաչել է Հայաստանի «Լավագույն ESG-Բանկ» (Armenia’s Best Bank for ESG), հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ակբա բանկը Euromoney-ի կողմից ESG չափանիշներով Հայաստանում ճանաչվել է լավագույնը՝ հաշվի առնելով ESG շրջանակում բանկի վարկային պորտֆելի կայուն աճն ու վերջինիս աճող մասնաբաժինը,  բանկում և հասարակության շրջանում համապատասխան կրթական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև բանկի ռազմավարության մեջ ESG  քաղաքականության զարգացումը։

Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, Ակբան մշակել և շուտով ներդնելու է «կանաչ» վարկերի տրամադրման սեփական ընթացակարգերը, որոնց միջոցով սահմանվելու են «կանաչ» վարկերի չափանիշները, CO2-ի արտանետման հաշվարկման մեխանիզմները։

Ակբա բանկն արդեն մշակել է նաև «կանաչ» պարտատոմսերի համակարգ (Green Bond Framework), ինչը թույլ է տալու ներգրավվող միջոցներն ուղղել միայն «կանաչ» նախագծերի ֆինանսավորմանը։

Բացի այս, Ակբան կթողարկի նաև Կայուն զարգացման հաշվետվություն (Sustainability report)՝ ներկայացնելով բանկի գործունեության ազդեցությունը սոցիալական, տնտեսական և բնապահպանական ոլորտներում։

Գործունեության ամբողջ ընթացքում Ակբան զգալի ուշադրության է արժանացրել բանկում կառավարչական արդյունավետ մոտեցումների և քաղաքականությունների մշակմանը, ինչպես նաև մշտապես մասնակցել և աջակցել է Հայաստանի սոցիալական և բնապահպանական միջավայրերի զարգացմանը։

Ակբա բանկն իր գործունեության սկզբից զգալի ուշադրություն է դարձրել նաև համայնքների համաչափ զարգացմանը. բանկի 65 մասնաճյուղերից 44-ը գտնվում են մարզերում։ Մարզերում բաժին է հասնում բանկի վարկային պորտֆելի շուրջ 50%-ը։

Բացի այս, բանկն ակտիվորեն մասնակցել և մասնակցում է Հայաստանում Կայուն զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրերի իրականացմանը։

Ակբան բանկային համակարգում «կանաչ» տնտեսությունների, էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման առաջատարներից է։ Դեռևս 2011-ին Ակբան IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) հետ համատեղ մշակել և բանկի կառավարման համակարգում ներդրել է «Սոցիալական և շրջակա միջավայրի ռիսկերի կառավարման» համակարգ, որի սահմաններում շարունակում է ֆինանսավորման արդյունավետ գործունեություն ծավալել հատկապես ESG չափանիշների շրջանակում։

Ակբա բանկը Հայաստանի առաջին լիզինգային կազմակերպության՝ Ակբա Լիզինգի հիմնադիրն է ու 100% բաժնետերը (վերջինիս լիզինգային պորտֆելում «կանաչ» ֆինանսավորման հատվածը կազմում է ավելի քան 40%), Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդիի հետ համատեղ Հայաստանում հիմնադրել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը: Ակբա բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ։ Բանկն ունի շուրջ 5600 բաժնետեր։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ՄԼ Ֆեշն»-ը պարտատոմսեր է թողարկում. տեղաբաշխողը՝ «Կուբ Ինվեսթ»

Հայաստանի նորաձևության մանրածախ շուկայում գործող «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային թողարկման մասին

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն ըստ՝ ակտիվների ծավալի 2026թ․–ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի՝ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ

Ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան մայիսին աճել է 30,2%-ով. Համաշխարհային բանկ

Ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2026 թ.-ի մայիսին աճել է 30,2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – July 2026» ամենամսյա ամփոփագրում։

Հայաստանում Т-Банк–ի հաճախորդների համար արդեն հասանելի է գնումների վճարումը QR կոդի միջոցով

Т-Банк–ի հաճախորդներին հասանելի է դարձել Հայաստանում գնումների դիմաց QR կոդով վճարումը բջջային հավելվածի միջոցով

Հայաստանի բանկերը կիսամյակի արդյունքում ավելացրել են զուտ շահույթը՝ մինչև 219,7 մլրդ դրամ

Ընդ որում, ընթացիկ տարվա II եռամսյակի արդյունքներով բանկային համակարգի շահույթը կազմել է 116,24 միլիարդ դրամ՝ նույն տարվա I եռամսյակի 103,48 միլիարդ դրամի դիմաց, աճը կազմել է 12,32%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img