Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկն առաջարկում է Փարիզի Օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa Classic և Visa Gold քարտեր: Յունիբանկի բազմարժութային քարտերը հնարավորություն են տալիս գործարքներ կատարել դրամով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Քարտապանը Յունիբանկի մոբայլ հավելվածում կարող է հեշտությամբ փոխարկել միջոցները հաշիվների միջև և արտասահմանում կատարվող գնումների դիմաց վճարումները կատարել համապատասխան արժույթով: Դա հատկապես հարմար է այն հաճախորդներին, ովքեր հաճախ են գնումներ կատարում արտասահմանյան ինտերնետ-խանութներից, ճանապարհորդում կամ գործուղումների են մեկնում:

 Յունիբանկի Visa քարտապանների համար հասանելի են նաև Apple Pay և Google Pay վճարումները, ինչպես նաև դրամական փոխանցումներն արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին՝ Visa Direct-ի միջոցով: Քարտից քարտ փոխանցումները կարելի կատարել աշխարհի ավելի քան 60 երկիր՝ UNIMobile հավելվածում:

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով քարտերի թողարկումը համահունչ է Յունիբանկի՝ սպորտի և առողջ ապրելակերպի հանրայնացմանն ուղղված ծրագրին: Յունիբանկն ու Visa-ին համատեղ արշավի ընթացքում խաղարկել են դրամական մրցանակներ, Օլիմպիական խաղերի հուշանվերներ, ինչպես նաև ուղևորություններ Փարիզ:

Քարտապանների հարմարավետության համար Յունիբանկում գործում է շուրջօրյա սպասարկման ծառայություն՝ +374 10 555 385; +374 55 025 385 WhatsApp/Viber:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img