Սահմանամերձ Բերդավանում հիմնվել է հյուրատուն և էկզոտիկ այգի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Նորարար գյուղատնտեսության բազմաթիվ մոդելներ ուսումնասիրելով՝ Էրիկ Հախվերդյանն իր ծննդավայրում՝ սահմանամերձ Բերդավանում, հիմնել է էկզոտիկ այգի, որի հարևանությամբ էլ փոքրիկ հյուրատուն է կառուցել ու կոչել «Բերդավան», հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Էկզոտիկ այգում կողք-կողքի աճում են 56 տեսակի միրգ ու հատապտուղ, ինչպես նաև տարբեր տեսակի բանջարեղեն։

«Բերդավան» հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Էրիկ Հախվերդյանը կարողացել է կահավորել հյուրատան երկու նոր սենյակները:

«Մեր գյուղատնտեսության մեջ չեն կիրառվում թունաքիմիկատներ և սիլիտրաներ, ինչպես նաև մարդկային միջամտությունը հասցված է մինիմալի։ Հողի պարարտեցման համար օգտագործում ենք խոտեր. այստեղ կարևոր է այնպիսի բույսեր աճեցնել, որոնք բնական ազոտ են արտադրում։ Այգում աճեցնում եմ կանաչ և կարմիր կիվիներ, ազիմինա, որը բերվել է Հյուսիսային Ամերիկայից։ Այն մանգոյի ու բանանի խառնուրդ է, 6 տարի հետո սկսելու է բերք տալ։ NABU-ի և Ակբա Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ այգուն կից կառուցեցինք 2 նոր հարմարավետ սենյակ։ Մեր գործունեությունն ամբողջությամբ բնապահպանական է ու ներդրված է շրջանաձև տնտեսության մոդել. թե՛ հյուրերի, թե՛ մեր գործունեության ընթացքում առաջանում է մինիմալ աղբ և հնարավորության դեպքում թափոններն օգտագործվում են 2-րդ անգամ»,- նշել է «Բերդավան» հյուրատան հիմնադիր Էրիկ Հախվերդյանը։

Հյուրատուն են այցելում զբոսաշրջիկներ, գյուղական տուրիզմի սիրահարներ և բոլոր նրանք, ովքեր տարբեր առիթներով գալիս են Բերդավան:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img