ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է «Newmag Back To School» գրքի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Newmag Back To School» մանկական գրքի փառատոնը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան բանկի մամուլի ծառայությունը

Միջոցառման շրջանակներում կայացավ Newmag հրատարակչության «Երազ» մանկական մատենաշարի երեք նոր մանկական գրքերի շնորհանդես։ Բանկը նաև հանդես է եկել որպես «Էլեկտրոնիկի արկածները» գրքի հայերեն առաջին հրատարակության ֆինանսական գործընկեր:  

Գրքի փառատոնն անցավ օգոստոսի 24-ին էր Երևանի «Երազ» այգում։ Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական ​​շոու-ծրագրով, ուսուցողական խաղերով, դպրոցական նորաձև հագուստի ցուցադրությամբ և տոնական հյուրասիրությամբ։ Պատանի ընթերցողներին ներկայացվեցին համաշխարհային մանկական գրականության երեք նոր գրքեր հայերեն լեզվով, այդ թվում, Եվգենի Վելտիստովի «Էլեկտրոնիկի արկածները» գրքի առաջին հայերեն հրատարակությունը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկն ամեն տարի աջակցում է երկրի մշակույթի և կրթության ոլորտների կարևոր նախագծերին։ Շատ կարևոր է վաղ տարիքից սերմանել ընթերցանության նկատմամբ սեր՝ չստիպելով երեխային կարդալ, այլ սովորեցնել նրան սիրել գիրքը։ Գրականության ազդեցությունն անձի ձևավորման գլխավոր գործոններից է։ Մենք ուրախ ենք, որ կարողացանք մեր ներդրումն ունենալ «Newmag Back To School» նախագծի իրականացմանը, որը նշանակալից իրադարձություն է պատանի գրքասերների կյանքում»,- մեկնաբանեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Ժամանակակից աշխարհը բազմաթիվ հնարավորություններ և ուղիներ է ընձեռում ստանալու տեղեկատվություն, որը հասանելի է տարբեր ձևաչափերով։ Համացանցի ճանաչելիությունը տարեցտարի աճում է, հատկապես, երիտասարդ սերնդի շրջանում: Գիրքը որպես թղթային կրիչ աստիճանաբար կորցնում է իր արդիականությունը։ Մենք ոչ միայն խնամքով ընտրում ենք պատանի սերնդին ներկայացվելիք գրքերը, այլև մանրամասն մշակում ենք դրանց դիզայնն ու նկարազարդումները՝ ընթերցողի ուշադրությունն ու հետաքրքրությունը գրավելու համար: Նման օրինակ է նաև «Էլեկտրոնիկի արկածները» գիրքը, որն ընթերցելով դաստիարակվել է մի քանի սերունդ»,- նշեց Newmag հրատարակչության Տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img