Արտերկրից ֆիզիկական անձանց անունով ՀՀ կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 7 ամսում տարեկան կտրվածքով կրճատվել է շուրջ 1,4 անգամ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Արտերկրից բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց օգտին ուղարկված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2024թ․–ի հունվար–հուլիսին կազմել է 758,7մլն դոլար՝ 2023թ․–ի յոթ ամսում գրանցված 1,03մլրդ դոլարի համեմատ։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ–ի հաշվետվության մեջ։

Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում այս ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է գրեթե 1,4 անգամ։

Ընդ որում, այս տարվա հուլիսին անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 163,3 մլն դոլար՝ նախորդ տարվա հուլիսի 133,3 մլն դոլարի համեմատ։

ՀՀ բանկայինի համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց օգտին կատարված անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2024 թվականի հունվար-հուլիսին կազմել է 3,01 մլրդ դոլար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 3,3 մլրդ դոլարի համեմատ։

Այս տարվա յոթ ամիսների ընթացքում դեպի Հայաստան փոխանցումների առաջատարների թվում են Ռուսաստանը՝ 1,96 մլրդ դոլարով և ԱՄՆ-ը՝ 388,5 մլն դոլարով։ Ընդ որում՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Հայաստանում փոխանցումների առաջատարներն են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (համապատասխանաբար 2,35 մլրդ դոլար և 367,2 մլն դոլար):

Միաժամանակ, ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված փոխանցումների արտահոսքը 2024 թվականի հունվար-հուլիսին կազմել է 2,25 մլրդ դոլար՝ նախորդ տարվա հունվար-հուլիսի 2,27 մլրդ դոլարի համեմատ։

Այս տարվա հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր փոխանցումների գծով առաջատարներն են ԱՄԷ-ն՝ 361,5 մլն դոլար (282,5 մլն դոլար 2023-ի յոթ ամիսների ընթացքում) և Ռուսաստանը՝ 349,4 մլն դոլար (396,1 մլն դոլար)։ 2023 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում առաջատար նույնպես եղել են Ռուսաստանը և ԱՄԷ-ն։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն և ԱՄՀ–ն քննարկել են մակրոտնտեսական իրավիճակն ու ֆինանսական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 21–27)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է կարգավորող համագործակցության զարգացման, արտարժութային գործառնությունների թվայնացման և կապիտալի շուկայի գործիքների ընդլայնման շուրջ:

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Փոխվարչապետն ԱՄՀ առաքելության հետ քննարկել է մակրոտնտեսական հարցերն ու բարեփոխումները

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img