Համակարգի սխալի պատճառով՝ բանկի հաճախորդները հազարավոր դոլարներ են կանխիկացրել

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ-ում Chase բանկի հաճախորդներն օգտվել են վճարային համակարգի սխալից և իրենց հաշիվներից տասնյակ հազարավոր դոլարներ կանխիկացրել, որոնք իրենց չեն պատկանել։ Այս մասին գրում է lenta.ru-ն։

Օգոստոսին համացանցում սկսեց տարածվել տեղեկություն այն մասին, որ Chase բանկում անձնական հաշվից կարել է «անվերջ քանակությամբ գումար» կանխիկացնել։

Նրանք, ովքեր փորձել էին այդ հնարքը, պատմել են, որ այն բանից հետո, երբ բանկոմատն ընդունել է կեղծ չեկը, հանված գումարը հայտնվել է իրենց հաշվին, իսկ հետո նրանք կարողացել են անարգել կանխիկացում կատարել։ Ամերիկացիները հասցրել են ստանալ հազարավոր դոլարներ, անգամ Նյու Յորքի որոշ բանկոմատների մոտ հերթեր են գոյացել։

Շուտով Chase-ը նկատել է սխալը և արգելափակել կեղծ չեկերով կանխիկացման հնարավորությունը։ Ավելին, նրանք, ովքեր հասցրել են գումար կանխիկացնել, իրենց հաշիվներում խոշոր պարտքերի՝ տասնյակ հազարավոր դոլարների կուտակում են նկատել։ Պարզվել է, որ Chase-ի հաճախորդներից մեկը պարտք է 11.000 դոլար, մյուսը՝ 31.000 դոլար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img