ՀՀ ԿԲ–ն, նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 7.5%, հիմնվել է երկու գործոնների հավասարակշռման վրա․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման մասին ՀՀ ԿԲ–ի որոշումը հիմնվում է երկու գործոնների հավասարակշռման վրա, ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ խորհուրդը սեպտեմբերի 10–ին 0,25 տոկոսային կետով նվազեցրել է տոկոսադրույքը՝ մինչև 7.50%

«Մենք բավականին երկար ժամանակ է՝ սկսած նախորդ տարվա հունիսից, հետևողականորեն իրականացնում ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման քաղաքականություն։ Դա պայմանավորված է ոչ միայն այն ամենով, ինչ կատարվում է մեր շուրջը, այլև նախկինում մեր վարած քաղաքականությամբ։ Մեր խոհեմ ու խելամիտ քաղաքականության շնորհիվ կարողացանք գնաճի խնդիրը լուծել շատ ավելի շուտ, քան շատ երկրներ։ Դա մեզ թույլ տվեց տարածք բացել մեր քաղաքականության համար»,- ասաց Գալստյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ Կենտրոնական բանկի վերջին հարցումները ցույց են տալիս գնաճային բարձր ակնկալիքներ ունեցողների մասնաբաժնի մի փոքր նվազում, ցածր գնաճային ակնկալիքներ ունեցողների մասնաբաժնի աճ։ Միաժամանակ, նրա խոսքով, անորոշության բաղադրիչը մնում է էական։

ԿԲ ղեկավարն ասաց, որ բարձր անորոշության պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը դիտարկում է բազմաթիվ սցենարներ։

«Որոշ սցենարների հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ երկրի ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի շուրջ անորոշությունը, պահանջում են շուկայական սպասումներից ավելի կոշտ արձագանք՝ գների կայունությունն ապահովելու համար: Մյուս կողմից, Խորհուրդը դիտարկել է սցենարներ,  որոնց դեպքում տնտեսության հնարավոր զարգացումները, այդ թվում՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը, որն ուղեկցվում է աշխատաշուկայում պայմանների հնարավոր թուլացմամբ, կարող են հանգեցնել ցածր մակարդակի գնաճի երկարատև պահպանմանը։ Դա ենթադրում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելի արագ և զգալի նվազեցում՝ շուկայի սպասումների համեմատ՝ միջնաժամկետ հեռանկարում թիրախային ցուցանիշի շուրջ գնաճը կայունացնելու համար», – ասաց Գալստյանը։

Նշելով, որ ՀՀ ԿԲ–ն, ինչպես շուկայի մասնակիցների մեծամասնությունը, ակնկալում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգը սեպտեմբերի 18–ից հետո կսկսի թուլացնել տոկոսադրույքը, նա ընդգծեց, որ հայկական կարգավորչի քաղաքականությունը չպետք է ամբողջովին ասոցացվի ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի իրականացրած հետագա քաղաքականության հետ։

«Մենք հաշվի ենք առնում ոչ միայն ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի քաղաքականությունը, այլև հիմնականում մեր տնտեսության զարգացումները, ներքին պահանջարկը, աշխատաշուկայում տիրող իրավիճակը։ Բալանսավորելով այս երկու գործոնները՝ մենք այսօր եկել ենք եզրակացության, որ 0,25 կետով նվազեցումը խելամիտ որոշում է», – ասաց նա։

Նախօրեին ԿԲ–ն որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 7,50 տոկոս։ Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 11-րդ անընդմեջ նվազումն է նախորդ տարվա հունիսից, իսկ վեցերորդը՝ այս տարվա սկզբից։ Այսպես, 2023 թվականի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը տոկոսադրույքը սահմանել է 10,5 տոկոս՝ նվազեցնելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին իջեցվել է մինչև 10,25 տոկոս, սեպտեմբերի 12-ին՝ 9,75 տոկոս, հոկտեմբերի 31-ին՝ 9,5 տոկոս, դեկտեմբերի 12-ին` մինչև 9,25%, 2024թ. հունվարի 30-ին` մինչև 8,75%, մարտի 12-ին` մինչև 8,5%, ապրիլի 30-ին` մինչև 8,25%, հունիսի 11-ին` մինչև 8, հուլիսի 30-ին` մինչև 7,75%:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵԱԶԲ–ն 2026թ․–ին Հայաստանում ակնկալում է ՀՆԱ–ի 6%–անոց աճ՝ տնտեսական բարձր ակտիվության ֆոնին

Ակնկալում ենք 2026 թ.–ին բարձր տնտեսական ակտիվության պահպանում աճի ներքին աղբյուրների հաշվին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img