OVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. OVIO ընկերությունը հանդես է գալիս որպես Ռոբոտների միջազգային օլիմպիադայի (World Robot Olympiad) գլխավոր գործընկեր Հայաստանում։ Այս եզակի միջազգային մրցույթը նպատակ ունի ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ և խթանել նրանց հետաքրքրությունը գիտությունների նկատմամբ։ 2023 թվականից ի վեր օլիմպիադայի ազգային ներկայացուցիչը «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ն է, ում հետ ևս ընկերությունը շարունակում է համագործակցել և միասին նպաստել այս կրթական հարթակի զարգացմանը։

Դեռևս 2018թ․-ից սկսած յուրաքանչյուր տարի OVIO-ն հովանավորում է Ռոբոտաշինության օլիմպիադայի ազգային փուլը՝ աջակցելով նաև մրցույթի միջազգային փուլի մասնակցությանը։ 2022թ․ ընկերությունը իրականացրել է ռոբոտաշինության զարգացմանն ուղղված «Նվիրի՛ր երազանք» նախագիծը, որը մեկնարկել է հենց ՀՀ մարզերից՝ հիմնելով ռոբոտաշինության ուսուցման լաբորատորիաներ Գյումրիում և Արարատի մարզի Շաղափ գյուղում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հարկ է նշել, որ Գյումրիի լաբորատորիայի սաները (GDL թիմը) հասցրել են գրանցել հաղթանակներ։ Թիմը «Լեգոստարտ» մրցույթի հանրապետական փուլում գրավել է 1-ին պատվավոր հորիզոնականը, ինչպես նաև արժանապատիվ հանդես է եկել ՌՀՕ ազգային փուլում՝ գրավելով 3-րդ հորիզոնականը։

Ռոբոտների միջազգային օլիմպիադան ծառայում է որպես հարթակ, որի միջոցով աշակերտները խորացնում են իրենց գիտելիքները մաթեմատիկայի, ծրագրավորման, ֆիզիկայի և ճարտարագիտության ոլորտներում՝ նպաստելով միջառարկայական կապերի ամրապնդմանը։

Մրցույթի նպատակներից են՝

Ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ,

  • Զարգացնել տրամաբանական և ճարտարագիտական ունակությունները,
  • Խթանել թիմային աշխատանքի հմտությունները,
  • Նպաստել տեսական գիտելիքների գործնական կիրառմանը,
  • Բացահայտել և խորացնել աշակերտների ստեղծագործ միտքը և կարողությունները։

«Մեր նպատակը ոչ միայն մրցույթին մասնակցության աջակցություն տրամադրելն է, այլև երիտասարդ սերնդին ոգեշնչելը՝ դեպի նորարարություն և ստեղծարարություն։ Ռոբոտների միջազգային օլիմպիադան հրաշալի հնարավորություն է, որտեղ տեսական գիտելիքները վերածվում են գործնական կարողությունների», -նշեց OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հարկ է նշել, որ OVIO ընկերությունը 2024թ․ գարնանը գործարկել է Հայաստանի խոշորագույն Տվյալների մշակման կենտրոնը՝ դուրս գալով դասական հեռահաղորդակցության մատակարարի սահմաններից և մատուցելով ՏՏ ամենաժամանակից լուծումներ՝ շեշտը դնելով ամպային ծառայությունների վրա։

OVIO-ն կշարունակի աջակցել նմանատիպ նախաձեռնություններին՝ նպաստելով Հայաստանի երիտասարդների կրթական և տեխնոլոգիական զարգացմանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img