Wed, 25 February
-1.9 C
Yerevan
USD: 377.84 RUB: 4.93 EUR: 445.25 GEL: 141.25 GBP: 509.74

Converse Markets-ի օգտատերերի թիվն աճել է երկու անգամ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Անցած վեց ամիսների ընթացքում Converse Markets պրոդուկտից օգտվողների թիվն աճել է 2, իսկ գործարքների թիվը՝ 3 անգամ: Հարթակի հիմնական օգտատերերն արտահանմամբ ու ներկրմամբ զբաղվող, արտերկրում գործընկերային հարաբերություններ ունեցող կամ բիզնես ծավալող ընկերություններն ու ձեռնարկատերերն են, հայտնում են Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից։

Converse Markets-ի մասին

Converse Markets-ը թվային հարթակ է՝ նախատեսված այն տնտեսվարողների համար, որոնք իրենց գործունեության ընթացքում հաճախակի են օգտվում արտարժույթի փոխանակման բանկային ծառայությունից:

Բաժանորդագրվելով Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակին, առանց լրացուցիչ ծախսեր կրելու՝ հաճախորդները ստանում են արտարժույթի փոխարկման շահավետ պայմաններ, հարմարավետ, անվտանգ ու պարզ միջավայր, որտեղ, կատարելով ընդամենը մի քանի հպում, հաշված վայրկյանների ընթացքում ձեռք են բերում անհրաժեշտ արժույթն արտոնյալ փոխարժեքով:

Փոխարժեքի մասին

Converse Markets-ում հաճախորդներին առաջարկվում է Բանկում տվյալ պահին գործողից տարբերվող փոխարժեք: Փոխարժեքները որոշվում են հայաստանյան և միջազգային արժութային շուկաներում ձևավորվող արդյունավետ գնանշումների հիման վրա

Converse Markets-ի հնարավորությունների մասին

Այս պահին Converse Markets-ը հնարավորություն է տալիս ավելի քան 35 արժութային զույգերով փոխարկում կատարել արտոնյալ պայմաններով՝ հաշվին առկա մնացորդի սահմաններում, կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքով, ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ:

Հարթակի հնարավորությունները հետզհետե կընդլայնվեն՝ ներառելով ավելի մեծաքանակ գործիքակազմ եւ ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:

Բաժանորդագրման հնարավորությունների մասին

Բանկի հաճախորդ կարելի է դառնալ և Converse Markets հարթակից օգտվել՝ այցելելով Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Առաջարկից օգտվելու մանրամասների համար՝ 511 247, 511 206:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img