UBPay-ի դրամական փոխանցումներն արդեն հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգն ու Յունիբանկը հայտարարում են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ UNIMobile  հավելվածի միջոցով դրամական փոխանցումների մեկնարկի մասին, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։ 

UBPay-ի գործընկերը Ռուսաստանում Kwikpay միջազգային վճարային համակարգն է:

Ծառայությունից օգտվելը շատ հարմար է։ UNIMobile հավելվածում հարկավոր է բացել «Միջազգային փոխանցումներ- UBPay» բաժինը, ապա ընտրել՝ «Ուղարկել փոխանցում» կամ «Ստանալ փոխանցում», և լրացնել անհրաժեշտ տվյալները:

Փոխանցում իրականացնելու  համար բավարար է իմանալ ստացողի անուն-ազգանունն ու հայրանունը և նշել արժույթն ու գումարի չափը։

Հայաստանից փոխանցումը հնարավոր է իրականացնել ՀՀ դրամով և ռուբլով, իսկ Ռուսաստանում ստանալ ռուբլով։ Միջնորդավճարը կազմում է 0%, եթե փոխանցվող գումարի արժույթը տարբեր է տրամադրման գումարի արժույթից, և 1%, եթե արժույթը չի փոխարկվում: Մեկ փոխանցման առավելագույն գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ կամ 500 000 ռուբլի։

Հայաստանում փոխանցումը կարելի է ստանալ բանկային հաշվին, քարտին կամ կանխիկ:  Փոխանցումը մոբայլ  հավելվածով ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել նույնականացման կոդը, նշել գումարի չափն ու արժույթը՝ ՀՀ դրամ կամ ռուբլի, ապա ընտրել բանկային հաշվեհամարը կամ քարտը, որին փոխանցվելու են դրամական միջոցները։

Հաճախորդների համար միջազգային փոխանցումներն ամենապահանջված ծառայություններից են, և Յունիբանկի համար չափազանցած կարևոր է հաճախորդներին առաջարկել առավել շահավետ պայմաններ, ինչպես նաև հարմարավետ և ժամանակակից սպասարկում։ Բանկը, UBPay–ի հետ համատեղ, հետևողականորեն կընդլայնի միջազգային  փոխանցումների աշխարհագրությունը՝ ապահովելով դրամական փոխանցումների պարզ, արագ և հարմար տարբերակ։

Յունիբանկի մոբայլ հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ UNIMobile հավելվածը կարող եք ներբեռնել App Store-ից և Google Play-ից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img