Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2024թ․–ի 9 ամսվա արդյունքով

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը ՝ 2024թ․–ի 9 ամսվա արդյունքով։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2024 թվականի 9 ամիսներին կազմել է 267,6 մլրդ դրամ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 215,0 մլրդ դրամի դիմաց՝ գրանցելով 25%–ի աճ։ Հայաստանում գործող 18 բանկերից բոլորն աշխատել են բացառապես շահույթով։ Միաժամանակ 15 բանկերի շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 27,7%-ով, իսկ երեք բանկերի շահույթը նվազել է 18%-ով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային աղյուսակի համաձայն՝ շահույթով առաջատարների հնգյակում են Արդշինբանկը, Ամերիաբանկը, Ինեկոբանկը, Ակբա բանկը և IDBank-ը: Առաջատար հնգյակին բաժին է ընկնում բանկային ողջ շահույթի 68%-ը կամ 180 մլրդ դրամը։

Ըստ «ԱՌԿԱ»–ի տվյալների՝ 2024 թվականի 9 ամիսների արդյունքներով երկրի ամենաշահութաբեր բանկը Արդշինբանկն է, որը պահպանել է առաջատարի դիրքերը։ Բանկի զուտ շահույթը կազմել է 82,6 մլրդ դրամ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածում ստացված 57,0 մլրդ դրամ շահույթի դիմաց (աճը՝ 45,1%)։

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 41,6 մլրդ դրամ շահույթով՝ 2023 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ստացված 34,3 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 21,2%)։

Երրորդը Ինեկոբանկն է, որի շահույթը 2024 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել է 22,8 մլրդ դրամ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 19,2 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 18,9%)։

Վարկանիշի չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ակբա բանկը՝ 21,4 մլրդ դրամ շահույթով՝ 20,9 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 2,2%)։

Առաջատարների հնգյակը եզրափակում է IDBank-ը։ Բանկի շահույթն այս տարվա 9 ամիսներին կազմել է 12,3 մլրդ դրամ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 11,7 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 5․2%)։

Բանկերի շահույթի վերաբերյալ վարկանիշը կազմելու աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» տեղեկագիրն է, որը կազմվել է հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա, որոնք հրապարակվում են Ֆինանասկան հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան։

Այս տեղեկագիրը և գործակալության մյուս տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img