Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Պեկինում անցկացվող Sibos 2024 միջազգային համաժողովի շրջանակում Կոնվերս Բանկ «ՓԲԸ»-ը շրջանակային համաձայնագիր է ստորագրել ուզբեկական JSCB Kapitalbank-ի հետ, հայտնում է Կոնվերս բանկի մամուլի ծառայությունը։

Սա կարևորագույն քայլ է թե Կոնվերս Բանկի, թե նրա գործընկերների համար, և կարևորագույն փաստաթուղթ՝ ուղղված միջազգային համագործակցության ընդլայնմանն առանցքային ուղղություններում.

–       Արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորում՝ հաճախորդներին աջակցություն արտահանման ու ներկրման հարցերում,

–       Համագործակցություն ֆինանսական շուկաներում՝ համատեղ գործառնությունների իրականացում արժութային և դրամական շուկաներում:

Այս համագործակցությամբ Բանկն ընդլայնում է իր միջազգային գործընկերային ցանցը. արդյունքում, իր հաճախորդներին ընձեռում է նոր հնարավորություններ բիզնեսում հաջողելու ու զարգանալու համար:

«Ուզբեկստանի էկոնոմիկան բարեփոխումների շնորհիվ տպավորիչ աճ է ցուցադրում տնտեսության, արտասահմանյան ներդրումների ներգրավման և առանցքային ոլորտների զարգացման հարցում: Kapitalbank-ն այդ երկրում փոխակերպման շարժիչ ուժն է, շուկայի առաջատարներից մեկը, որն այս համագործակցության մեկնարկով դառնում է Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերը ոչ միայն Ուզբեկստանում, այլև ողջ Միջին Ասիայում»,-իր խոսքում հայտնել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Նշենք, որ Sibos 2024-ը Swift միջազգային համակարգի տարեկան ժողովն է, որը կայանալու է հոկտեմբերի 21-24-ը Պեկինում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img